Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.28/47(987) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը հաստատելու մասին» N 462 որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «(նկուղների, կիսանկուղների, բացվածքների)» բառերը փոխարինել «(այդ թվում` նկուղների, կիսանկուղների)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված` ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 2415-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից, որոշման 2-րդ կետից և 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «(բացվածքների)», իսկ որոշման 1-ին կետից` «(բացվածքները)» բառը.

2) որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ` «Հասցեն» սյունակի 531-535-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 376-րդ, 437-439-րդ, 475-530-րդ, 533-535-րդ, 676-679-րդ, 778-786-րդ և 788-790-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «(բացվածքների)» բառը.

2) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում են նաև սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված տարածքները` բացառությամբ այն տարածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից.».

3) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «ոչ բնակելի» և «(բացվածքները)» բառերը.

4) որոշման N 1 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 1-123-րդ, 126-262-րդ, 264-281-րդ և 283-323-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով.

5) որոշման N 2 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 5-12-րդ, 21-25-րդ, 27-րդ, 29-51-րդ, 53-56-րդ, 60-62-րդ, 67-րդ, 69-73-րդ և 75-80-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան