ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1109-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատողների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականին հատկացնել 11,425.0 հազ. դրամ, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 8,925.0 հազ. դրամ, և «Համակարգչային ծառայություններ» հոդվածով` 2,500.0 հազ. դրամ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման N 3 հավելվածի 4-12-րդ կետերով նախատեսված ապրանքատեսակների գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
||||
այդ թվում` |
||||
08 |
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ |
(11,425.0) | ||
այդ թվում` |
||||
03 |
Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ |
(11,425.0) | ||
այդ թվում` |
||||
02 |
Հրատարակչություններ, խմբագրություններ |
(11,425.0) | ||
այդ թվում` |
||||
10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում |
(11,425.0) | |||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
(11,425.0) | |||
Տեղեկատվական ծառայություններ |
(11,425.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
11,425.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
11,425.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
11,425.0 | ||
այդ թվում` |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
11,425.0 | |||
ՀՀ կառավարություն |
11,425.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական |
ֆինանսական | |||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
1079 |
ԱԾ 04 | |||||
Քանակական |
Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական հրապարակում (տպագրության քանակը) |
(154) |
0.0 | |||
Որակական |
3000 օրինակից ավելի տպագրվող թերթերում հրապարակում |
|||||
Ժամկետայնության |
Շաբաթական թողարկում |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
(11,425.0) | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Ակտիվի անվանումը Նկարագրությունը | |||||
1079 |
ԿՀ01 | |||||
Քանակական |
28 միավոր |
|||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
6,355.0 | ||||
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը |
Մշակված չէ |
|||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
6,355.0 |
|||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը | ||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես` |
||||||
Քանակական, որակական, ժամկետայնության |
Պետական գույքի արդյունավետ կառավարում |
|||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծրագրային դասիչը |
Ակտիվի անվանումը Նկարագրությունը | |||||
1079 |
ԿՀ02 | |||||
Քանակական |
35 միավոր |
|||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
2,570.0 | ||||
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը |
Մշակված չէ |
|||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
2,570.0 |
|||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը | ||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես` | ||||||
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա |
Պետական գույքի արդյունավետ կառավարում |
|||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը Նկարագրությունը | |||||
1079 |
ԱԾ06 | |||||
Քանակական |
1 ծառայություն |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
2,500.0 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
քանակը |
գումարը | ||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
|||||
Բաժին 08, խումբ 03, դաս 02 Հրատարակչություններ, խմբագրություններ |
(11,425.0) | ||||
1. Մանավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում |
(11,425.0) | ||||
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(11,425.0) | ||||
1. |
Գովազդային հատվածներ տպագիր ամսագրերում և պարբերական հրատարակություններում |
ՇՀ |
դրամ |
(11,425.0) | |
Բաժին 11, խումբ 01, դաս 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
11,425.0 | ||||
1. |
Պաշտոնական կայքի նորացում |
ՇՀ |
դրամ |
1 |
2,500.0 |
2. |
Աշխատողների աշխատաժամանակի հաշվառման համակարգ |
ՇՀ |
հատ |
1 |
1,500.0 |
3. |
Համակարգիչ |
ՇՀ |
հատ |
7 |
1,750.0 |
4. |
Տպիչ (գունավոր) |
ՇՀ |
հատ |
1 |
138.0 |
5. |
Տպիչ |
ՇՀ |
հատ |
5 |
225.0 |
6. |
Օդորակիչ |
ՇՀ |
հատ |
11 |
1,639.0 |
7. |
Հեռուստացույց |
ՇՀ |
հատ |
2 |
318.0 |
8. |
Պատճենահանող սարք |
ՇՀ |
հատ |
1 |
785.0 |
9. |
Ղեկավարի բազկաթոռ |
ՇՀ |
հատ |
1 |
220.0 |
10. |
Ղեկավարի բազկաթոռ |
ՇՀ |
հատ |
4 |
600.0 |
11. |
Գրասեղան |
ՇՀ |
հատ |
20 |
1,500.0 |
12. |
Աթոռ |
ՇՀ |
հատ |
10 |
250.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|