Գլխավոր տեղեկություն
Համար
N 1109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.1002
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1109-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատողների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թվականին հատկացնել 11,425.0 հազ. դրամ, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 8,925.0 հազ. դրամ, և «Համակարգչային ծառայություններ» հոդվածով` 2,500.0 հազ. դրամ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման N 3 հավելվածի 4-12-րդ կետերով նախատեսված ապրանքատեսակների գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 
     

այդ թվում`

 

08

   

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(11,425.0)

     

այդ թվում`

 
 

03

 

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

(11,425.0)

     

այդ թվում`

 
   

02

Հրատարակչություններ, խմբագրություններ

(11,425.0)

     

այդ թվում`

 
     

10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

(11,425.0)

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

(11,425.0)

     

Տեղեկատվական ծառայություններ

(11,425.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

11,425.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

11,425.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

11,425.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

11,425.0

     

ՀՀ կառավարություն

11,425.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

Նկարագրությունը
Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

1079

ԱԾ 04

Քանակական

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության պարբերական հրապարակում (տպագրության քանակը)

(154)

0.0

Որակական

3000 օրինակից ավելի տպագրվող թերթերում հրապարակում

   

Ժամկետայնության

Շաբաթական թողարկում

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

 (11,425.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի արդյունավետ կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող
ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Վարչական սարքավորումներ

Նկարագրությունը
Վարչական սարքավորումների ձեռքբերում

1079

ԿՀ01

Քանակական

28 միավոր

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

6,355.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

6,355.0

   

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

   

Քանակական, որակական, ժամկետայնության
և այլ չափորոշիչների
փոփոխության վրա

Պետական գույքի արդյունավետ կառավարում

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատանքային պայմանների բարելավում և համակարգչային բազայի համալրում ու արդիականացում

Ծրագրային դասիչը

Ակտիվի անվանումը
Գրասենյակային կահույք

Նկարագրությունը
Գրասենյակային կահույքի ձեռքբերում

1079

ԿՀ02

Քանակական

35 միավոր

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

2,570.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Մշակված չէ

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

2,570.0

   

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Պետական գույքի արդյունավետ կառավարում

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատանքային պայմանների բարելավում

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Համակարգչային ծառայություններ

Նկարագրությունը
Պաշտոնական կայքի արդիականացում (նորացում)

1079

ԱԾ06

Քանակական

1 ծառայություն

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

2,500.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի արդյունավետ կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Չափորոշիչներին համապատասխան տեղեկատվության տրամադրում, պետական գույքի կառավարման թափանցիկության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1109-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 
 

Բաժին 08, խումբ 03, դաս 02 Հրատարակչություններ, խմբագրություններ

(11,425.0)

 

1. Մանավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

(11,425.0)

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

(11,425.0)

1.

Գովազդային հատվածներ տպագիր ամսագրերում և պարբերական հրատարակություններում

ՇՀ

դրամ

 

(11,425.0)

 

Բաժին 11, խումբ 01, դաս 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

11,425.0

1.

Պաշտոնական կայքի նորացում

ՇՀ

դրամ

1

2,500.0

2.

Աշխատողների աշխատաժամանակի հաշվառման համակարգ

ՇՀ

հատ

1

1,500.0

3.

Համակարգիչ

ՇՀ

հատ

7

1,750.0

4.

Տպիչ (գունավոր)

ՇՀ

հատ

1

138.0

5.

Տպիչ

ՇՀ

հատ

5

225.0

6.

Օդորակիչ

ՇՀ

հատ

11

1,639.0

7.

Հեռուստացույց

ՇՀ

հատ

2

318.0

8.

Պատճենահանող սարք

ՇՀ

հատ

1

785.0

9.

Ղեկավարի բազկաթոռ

ՇՀ

հատ

1

220.0

10.

Ղեկավարի բազկաթոռ

ՇՀ

հատ

4

600.0

11.

Գրասեղան

ՇՀ

հատ

20

1,500.0

12.

Աթոռ

ՇՀ

հատ

10

250.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան