Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 810-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 171-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում`

ա. «679,155.891» թիվը փոխարինել «678,755.891» թվով,

բ. «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով» բառերը փոխարինել «677,955.891 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 800.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով» բառերով.

2) 3-րդ կետում «679,155.891» թիվը փոխարինել «678,755.891» թվով.

3) հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Թույլատրել «Պառեքս-Գազ», «Ջրային հայելի», «Մեդիսոն Էյբլ», «Արտաշես և Տաթևիկ», «Կոլարտ», «Ղարաբաղցյանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2013 թվականի մարտի 15-ին կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման համապատասխանաբար ՊԳ-Շ-13/01/01, ՊԳ-Շ-13/01/04, ՊԳ-Շ-13/01/06, ՊԳ-Շ-13/01/07, ՊԳ-Շ-13/01/10, ՊԳ-Շ-13/01/13 ծածկագրեր ունեցող պետական գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 810-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 28-ի N 171-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գնման առարկայի

Ցուցանիշների

փոփոխությունը (ավելացումները նշված

են դրական նշանով)

անվանումը

 

 

գնման ձևը

չափի միավորը

քանակը

1

2

3

4

5

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

678,755.891

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

678,755.891

1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

678,755.891

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

678,755.891

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն, այդ թվում՝

     

667,155.891

Ազատ գետի կամրջի վերակառուցում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

48,114.533

Արաքս գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

44,332.001

Մեծամոր գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

29,988.108

Խանջյանի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

59,911.188

Մեծամորի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

57,354.446

Գեղարքունիք գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի և Լանջաղբյուրի գյուղական համայնքների տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

161,937.01

Արգիճի գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

28,579.856

Ձորագետ գետի հունի մաքրում, ափապաշտպան թմբի կառուցում և ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

28,241.349

Արաքս գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

25,648.085

Կավարտ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

44,744.344

Բռնակոթի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

39,968.674

Վերիշենի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

13,929.14

Արփա գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

60,726.127

Աղստև գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի տարածքում

ԲԸԱՀ

դրամ

1

23,681.03

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

ԲԸԱՀ

դրամ

1

800.0

Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում, այդ թվում՝

     

10,800.0

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի, Արմավիրի մարզի Փշատավանի, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի և Լանջաղբյուրի, Սյունիքի մարզի Ալվանքի, Բռնակոթի, Վերիշենի գյուղական համայնքների և Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն

ԲԸԱՀ

դրամ

1

6,400.0

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի, Խանջյանի և Մայիսյանի գյուղական համայնքների տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն

ԲԸԱՀ

դրամ

1

2,300.0

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի, Լոռու մարզի Ձորագյուղի, Տավուշի մարզի Աչաջուրի գյուղական համայնքների և Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն

ԲԸԱՀ

դրամ

1

2,100.0

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 810-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 28-ի N 171-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

Նկարագրությունը

Արաքս, Ազատ, Մեծամոր, Գեղարքունիք, Արգիճի, Ձորագետ, Կավարտ, Արփա, Աղստև գետերում, Մեծամորի, Խանջյանի, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող հակահեղեղային միջոցառումներ

1179

ԱՁ02

Քանակական

Մշակված չէ

               

Որակական

Մշակված չէ

               

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

340,000.0

678,755.891

678,755.891

678,755.891

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

x

x

x

x

       

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

       

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1179 Հողերի բարելավման միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան