Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.746
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 778-Ն

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով աուդիտ իրականացնող անձանց ներկայացված պահանջների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 13-ի N 778-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող աշխատող աուդիտորների մասով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջների կիրառման հետ կապված հարցերը:

2. Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված են աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները: Այդ պահանջները պարտադիր կիրառման ենթակա են ինչպես լիցենզիա ստանալու համար, այնպես էլ` դրանից հետո` աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում:

3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված պահանջն այն մասին, որ լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 աշխատող աուդիտոր, որոնցից 3-ը այլ գործատուի մոտ չպետք է աշխատեն, վերաբերում է նաև լիցեզիա ստանալուց հետո իրականացվող հարաբերություններին: Աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են ապահովել իրենց լիցենզիաների պահանջները` լիցենզիայի պայման ապահովող և աշխատանքային պայմանագրով որպես աուդիտոր աշխատող բոլոր աուդիտորների մասով, և յուրաքանչյուր տարվա ընթացքում նրանց ներգրավել բուն աուդիտի անցկացման կամ աուդիտորական դիտարկման աշխատանքներում:

4. Եթե աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման ապահովող և աշխատանքային պայմանագրով որպես աուդիտոր աշխատող աուդիտորը մեկ տարվա ընթացքում չի պահպանել սույն կարգի 3-րդ կետում նշված պահանջները, ապա նա չի կարող համարվել օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված լիցենզիայի պայման ապահովող աուդիտոր, և այդ փաստը դիտվում է որպես լիցենզիայի պայմանի խախտում:

5. Ընդունել ի գիտություն, որ գործող աուդիտորական կազմակերպությունների համար առնվազն 5 աշխատող աուդիտորներ (որոնցից 3-ը` հիմնական, 2-ը` համատեղությամբ) ունենալու պահանջը գործում է 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան