Գլխավոր տեղեկություն
Համար
N 787-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2013-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/43(983) Հոդ.742
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 787-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԱՅԼԻ ՊԱՏՃԵՆՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՇՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25.1-ին հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշված պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 787-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԱՅԼԻ ՊԱՏՃԵՆՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆՇՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշված պաշտոնատար անձանց տրամադրվելու հետ կապված հարաբերությունները, սահմանվում են ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նշված ֆայլի պատճենը պահանջվելու և վերջիններիս էլեկտրոնային կրիչով տրամադրվելու կարգը և պայմանները:

2. Բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիք, ինչպես նաև ծառայողական տեղեկատվություն (տեղեկություն) համարվող տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրվում է միայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Այն դեպքում, երբ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պարունակում է բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիք, ինչպես նաև ծառայողական համարվող տեղեկատվություն (տեղեկություն), ֆինանսական կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է առանց բանկային, ապահովագրական, կենսաթոշակային գաղտնիքի, ինչպես նաև ծառայողական համարվող տեղեկատվության (տեղեկության):

4. Սույն կարգով սահմանված դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջներ սահմանված լինելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական կազմակերպությունների մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն ստուգման հանձնարարականով ընդգրկված ժամանակահատվածի և հարցերի մասով ֆինանսական կազմակերպություններին ներկայացնելու վերջիններիս կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն իրենց տրամադրելու պահանջ:

6. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը` ժամանակահատվածի և հարցերի հստակ նշումով, ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պատշաճ ձևով ներկայացվում է ստուգվող ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձին կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձին (գլխավոր հաշվապահին): Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացվում է գրավոր ձևով՝ հաստատված ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց առնվազն կեսի կողմից:

7. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջի ստացումը հաստատվում է ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) կողմից հաստատվող փաստաթղթով, որում պարտադիր նշվում է պահանջն ստանալու ամսաթիվը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենն ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը:

8. Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ ֆինանսական կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև ֆինանսական կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:

9. Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որն ստորագրվում է ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ ֆինանսական (հարկային) հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան