Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2013-08.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2013 թվականի N 581-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

Հաստատել անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման աշխատանքների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հուլիսի 22-ի N 581-Ա

որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Աշխատանքի նկարագրությունը

Պատասխանատու կառավարման մարմնի անվանումը

Աշխատանքի իրականացման ժամկետը

Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը

1.

«Անշարժ գույքի հարկի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի և միասնական հարկի ներդրման հետ կապված միջոցառումների ծրագրի նախագիծը և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2013թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Հանրային քննարկումներ և իրազեկման աշխատանքներ

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջան

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրի ընդունում ՀՀ կառավարության կողմից

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Վերագնահատման արդյունքում անշարժ գույքի հարկի բազաների ձևավորում (այս աշխատանքների իրականացումն ենթադրվում է համայնքների խոշորացման ծրագրի իրականացմանը զուգահեռ և ներդաշնակ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2014 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

այլ աղբյուրներ

5.

ՏԻՄ-երի համար հարկային վարչարարության համար անհրաժեշտ նոր ծրագրային ապահովման մշակում, տրամադրում ՏԻՄ-երին, անհրաժեշտ վերապատրաստման անցկացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2014թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

այլ աղբյուրներ

6.

Տեղական բյուջետավարման գործընթացի սկսում՝ նոր միասնական հարկային բազաների կիրառմամբ

(2015 թ. բյուջեների կազմում)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014 թ. օգոստոսի 1-ից սկսած

ՀՀ պետական բյուջե

այլ աղբյուրներ

7.

Անշարժ գույքի հարկի կիրառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2015 թ. հունվարի 1-ից

ՀՀ պետական բյուջե

ՀՀ համայնքի բյուջե

այլ աղբյուրներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2013, N 888-Ա 08.10.2013, N 581-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան