Գլխավոր տեղեկություն
Համար
N 719-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.19/39(979) Հոդ.707
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 719-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 4-ի N 719-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն)` ոչ պարենային արտադրանքի` ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները տեսչությանը հնարավորություն կտան դասակարգելու իր վերահսկողության ոլորտում գտնվող տնտեսավարող սուբյեկտներն ըստ համապատասխան ռիսկային դասերի, վերլուծելու և գնահատելու վերահսկման ենթակա կազմակերպությունները:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն մեթոդաբանության մեջ օգտագործվող հասկացությունները տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության շրջանակներում ունեն հետևյալ իմաստը՝

1) ռիսկ` ոչ պարենային արտադրանքի օգտագործման և կիրառման հետևանքով մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, սպառողների իրավունքներին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով վերջինիս վնասի ծանրության աստիճանը.

2) վնաս` ֆիզիկական վնասվածք կամ մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին կամ գույքին սպառողների իրավունքների խախտման հետևանքով արտահայտված վտանգ.

3) վտանգ` անցանկալի իրադարձության առաջացման հնարավոր աղբյուր:

 

III. ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈԴԵԼԸ

 

4. Ոլորտային ռիսկի մոդելը կառուցելիս` հիմք են ընդունվում ոչ պարենային արտադրանքի ռիսկայնության ցուցանիշները: Ոչ պարենային արտադրանքի ռիսկայնության ցուցանիշներն են` արտադրանքի վնաս հասցնելու հավանականությունը, պոտենցիալ վնասի չափը, վնասի շրջանակը (մարդկանց թիվը), խոցելի սպառողների կողմից տվյալ արտադրանքի օգտագործումը:

5. Արտադրանքի վնաս հասցնելու հավանականությունը ցույց է տալիս, թե որքան է հավանականությունը, որ տվյալ արտադրանքը վնաս կհասցնի մարդուն և շրջակա միջավայրին: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի:

6. Պոտենցիալ վնասի չափը ցույց է տալիս, թե տվյալ արտադրանքը որքան վնաս կարող է հասցնել: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության:

7. Վնասի շրջանակը ցույց է տալիս, թե տվյալ ռիսկային արտադրանքից որքան է վաճառվել, այսինքն` մարդկանց թիվը, ովքեր կարող են վնասվել տվյալ արտադրանքից: Այն դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության:

8. Ոչ պարենային արտադրանքի խմբերի ռիսկայնությունը նկարագրված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Ոչ պարենային արտադրանքի խմբերի ռիսկայնության դասակարգՈՒմԸ

Արտադրանքի խմբի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագրի անվանումը

Վնասի աստիճանը

Վնաս հասցնելու հավանականու-թյունը

Վնասի շրջանակը (վնասված մարդկանց թիվը)

Սպառողների դասա-կարգումն ըստ խոցելիության աստիճանի

Ընդհանուր ռիսկի գնահա-տականը

Խաղալիքներ

9503

8

7

7

8

30

Օդաճնշական դողեր

4011 20, 4011 10 000

4

3

5

4

15

Ներքին այրման շարժիչների վառելիք

2710 11 410, 2710 11 450, 2710 10 490, 2710 19 410

4

6

3

4

17

Սինթետիկ հիմքով լաքեր և ներկեր

3208, 3209

4

4

2

2

12

Հանքային պարարտանյութեր

3101 00 000, 3102, 3103, 3104, 3105

6

5

1

1

13

Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիներ

7007 11 100, 7007 21 200

1

1

2

1

5

Հակասառիչներ և հիդրավլիկ արգելակի հեղուկներ

3820 00 000, 3819 00 000

3

2

1

1

7

Ծխախոտ

2401, 2402, 2403

3

4

6

5

19

Ցածր լարման էլեկտրասարքավորումներ

 

5

4

5

4

17

Ոչ ավտոմատ գործողության կշռող սարքեր

 

3

4

4

4

15

Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանք

3917 21 100, 3917 22 100, 3917 23 100, 3923 10 000, 3923 21 000, 3923 29, 3923 30, 3923 50, 3924 10 000

3

3

7

2

15

Ռադիոսարքավորումներ
և հեռահաղորդակցության
 վերջնակետային սարքավորումներ

8443 32 200, 8471 30 000, 8471 49 000, 8517 11 000, 8517 12 000, 8517 18 000, 8517 61 000, 8517 62 000, 8517 69 310, 8517 69 390, 8517 69 900, 8517 70 900, 8519 50 000, 8525 50 000, 8525 60 000, 8526 92 000, 8527 12 100, 8527 12 900, 8527 99 000

3

3

3

3

12

Մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող` լվացող ու մաքրող միջոցներ

3402 20 200, 3402 90 100, 3402 20 900, 3402 90 900

5

3

2

2

11

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանք

7214 99, 7213 91 100, 7217 10, 7312 10 710

6

3

6

5

20

Ցեմենտ

2523

3

4

4

3

14

Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքեր

7321 11, 7321 81, 8403 10, 8419 11 000

8

5

5

5

24

Կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության` թղթե և քիմիական թելքերից պատրաստված ապրանքներ

4818 10, 4818 20, 4818 30 000, 4818 40, 5601 10

5

7

5

5

22

1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներ

8535

4

3

2

1

10

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում և բալոնների պարբերական վկայագրում

 

8

5

5

5

23

Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազա-գույն պահանջներ

 

8

5

5

5

23

Շինարարական ապակի

 

3

1

2

2

9

Խեցեգործական ամանեղեն

6911 10 000, 6912 00

1

1

1

1

4

Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի բաղկացուցիչ մասեր

6406

1

1

2

1

5

Թանկարժեք մետաղներ

 

2

2

1

1

6

Ծծակներ` մանկական

4014 90 100

7

5

5

7

24

Ներքին սպիտակեղեն

6107,6108, 6109, 6110, 6111, 6112, 6115, 6116

2

2

5

1

10

Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտինքային միջոցներ և հոտազերծիչներ

3303 00, 3304, 3305, 3306, 3307 10 000, 3307 20 000

3

4

6

5

19

9. Ոլորտային ռիսկի առավելագույն միավորը 30-ն է: Ցածր ռիսկային են համարվում մինչև 10 միավոր ստացած խմբերը: Միջին ռիսկային են համարվում 11-20 միավոր ստացած խմբերը: Բարձր ռիսկային են համարվում 21 և ավելի միավոր ստացած խմբերը:

10. Եթե կազմակերպությունն առնչվում է մեկից ավելի ապրանքային խմբերի, ապա ստանում է այն ռիսկային միավորը, որն ամենաբարձրն է:

 

IV. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են` կազմակերպության շրջանառության չափը, շուկայի ծավալը և ընթացիկ վիճակը` գնահատված ստուգաթերթերով:

12. Կազմակերպության շրջանառության չափը բնութագրում է, թե որքան է կազմում տվյալ կազմակերպության տարեկան շրջանառությունը: Շրջանառության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև կազմակերպության ռիսկայնությունը:

Շրջանառությունը

Միավորը

Նախորդ տարվա տվյալներով մինչև 50 մլն դրամ

0

Նախորդ տարվա տվյալներով 50-100 մլն դրամ

1

Նախորդ տարվա տվյալներով 100-150 մլն դրամ

3

Նախորդ տարվա տվյալներով 150 մլն դրամից ավելի

5

13. Շուկայի ծավալը բնութագրում է, թե տվյալ արտադրանքը որ շուկաների համար է նախատեսված։

Շուկայի ծավալը

Միավորը

Ազգային և միջազգային շուկաներ

5

Մարզային շուկա

3

Տեղական շուկա

0

14. Ստուգաթերթերով գնահատված արդյունքները ներկայացվում են միայն տվյալ տնտեսավարողի մոտ ստուգում իրականացվելուց հետո: Ստուգման ենթակա հարցերի խախտման արդյունքներից ձևավորվում է այս չափանիշի գծով ռիսկայնության գնահատականը:

 

Ընթացիկ վիճակը՝ գնահատված ստուգաթերթով

Անհամապատասխանությունների թիվն ըստ ստուգաթերթի

Միավորը

Ստուգաթերթի ընդհանուր միավորի 71 տոկոսից ավելին

15

Ստուգաթերթի ընդհանուր միավորի 51-70 տոկոսը

10

Ստուգաթերթի ընդհանուր միավորի 11-50 տոկոսը

4

Ստուգաթերթի ընդհանուր միավորի մինչև 10 տոկոսը

0

15. Անհատական ռիսկի առավելագույն միավորը 25-ն է:

 

V. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԸ

 

16. Ընդհանուր ռիսկը ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարն է, որն ունի առավելագույնը 55 միավոր կշիռ: Գնահատվող օբյեկտներիը դասակարգվում են հետևյալ մեխանիզմով. առավելագույն հնարավոր ռիսկային միավորի մինչև 30 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը դասակարգվում է ցածր ռիսկայնության խմբում, 30-70 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը` միջին ռիսկայնության խմբում, իսկ 70-100 տոկոսն ստացած տնտեսավարող սուբյեկտը` բարձր ռիսկայնության խմբում, բայց ոչ ավելի, քան գնահատվող օբյեկտների ընդհանուր թվի 20 տոկոսը:

Ցածր

Միջին

Բարձր

0-30%

30-70%

70-100%

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 4-ի N 719-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկայնությունը

որոշվում է հետևյալ բանաձևով`

R=IxP,

որտեղ`

1) I-ն ազդեցության ոլորտի համապատասխան միավորն է.

2) P-ն վերահսկման ենթակա օբյեկտի պետական չափագիտական վերահսկողության ոլորտի չափանիշների ընդհանուր միավորն է:

2. Ազդեցության ոլորտի միավորի հաշվարկման համար ընդունվել են հետևյալ չափորոշիչները`

1) տնտեսական ազդեցությունը.

2) հանրային առողջության վրա ազդեցությունը.

3) սպառողի շահերի վրա ազդեցությունը:

3. Ազդեցության միավորը հաշվարկվում է` ելնելով հետևյալ աղյուսակից`

Ազդեցության ոլորտը

Միավորը

Հանրային առողջություն

3

Տնտեսական

2

Սպառողների շահեր

1

4. Որպես պետական չափագիտական վերահսկողության ոլորտի չափանիշներ` ընդունվում են`

1) արտադրող երկիրը.

2) սպառողների թիվը.

3) չափման միջոցի շահագործման ժամկետը.

4) նախկինում առկա բողոքները:

5. Չափանիշները դասակարգվում են հետևյալ միավորներով`

Չափանիշը

Միավորը

Արտադրող երկիրը

Եվրոպական միության երկրներ, ԱՄՆ, Ճապոնիա, Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա

1

ԱՊՀ և Վրաստան

5

այլ երկրներ

10

Սպառողների թիվը

օրական մինչև 100

1

օրական 100-1000

5

օրական 1000-ից ավելի

10

Չափման միջոցի շահագործման ժամկետը

մինչև 1 տարի

1

1-4 տարի

3

4-ից ավելի

5

Նախկինում բողոքների առկայությունը

տարեկան 10-ից ավելի

5

տարեկան մինչև 10

2

առկա չեն

0

6. Չափանիշների միավորների առավելագույն միավորը 30-ն է:

7. Ռիսկը հաշվարկվում է պետական չափագիտական վերահսկողության ենթակա չափման միջոցի վնասի ազդեցության միավորի և հավանականության չափորոշիչների ընդհանուր գրանցված միավորի արտադրյալով` ելնելով հետևյալ աղյուսակից`

Ռիսկայնության մակարդակը

Միավորը

Բարձր ռիսկային (ոչ ավելի, քան 20 տոկոսը)

60-90

Միջին ռիսկային

25-60

Ցածր ռիսկային

0-25

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան