Գլխավոր տեղեկություն
Համար
N 705-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 705-Ա

 

«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ  ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ֆինանսական արդյունքները՝ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 17131.5 հազ. դրամով` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է` 53368.5 հազ. դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 53368.5 հազ. դրամ` 141 հատ 378.5 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարումը և դրա պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 11

Երևան