ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2013 թվականի N 542-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ռիգա գործուղելու մասին» N 484-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ա. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:».
2) որոշման հավելվածը «Ս. Հարությունյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Ա. Մկրտչյան-ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 9 Երևան |