Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2013 թվականի N 514-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշման 5-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1159-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) հավելվածից հանել 6-րդ և 8-րդ կետերը.

 2) հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին կետով.

 

«

«26.1.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Արարատյան տարածաշրջանային մաքսատուն

բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում մաքսատան լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, բյուջե հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում գանձված գումարների մասհանումների կատարման ճշտության ստուգում

2010-2012 թթ. և 2013 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան