Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2013 թվականի N 665-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) և Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած բնակիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո, վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 23-ի N 665-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի (հասցեն՝ Մոլդովական 70, N 1) ԵՎ Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականա-շնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Սկզբնա-կան արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

Մարտիրոսովա Դիանա Յուրիի

 

 

 

Գևորգյան Գրետա Արթուրի

 

 

Գևորգյան Նարինա Արթուրի

AG0431348, տրված` 26.02.2005 թ., 005-ի կողմից

 

AG0447125, տրված` 18.03.2005 թ., 005-ի կողմից

 

AH0269524, տրված՝ 31.10.2006 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորք, ուս. ավան, մասնաշենք 1 (Մոլդովական 70, N 1), բն. 523

17.2

102701.2

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Լալազարյան Իրինա Նիկոլայի

AF0378389, տրված՝ 24.08.2001 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 625

17.2

71104.8

սեփականության իրավունքով

Բաբախանյան Նոննա Ռաչիկի

 

 

 

Բաբախանյան Սերգեյ Համլետի

AG0300582, տրված՝ 18.05.2004 թ., 027-ի կողմից

 

ծնված 2007 թ.

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան, բն. 626

17.5

72345

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Հարությունովա Ռիմա Սերգեյի

AF0370435, տրված` 30.07.2001 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեի N 7 հանրակացարան,

բն. 704

17.2

71104.8

սեփականության իրավունքով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան