Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-068-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.628
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Ավիացիայի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-240 -09.04.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և
անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին

Կ-2401  -09.04.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքում
փոփոխություններ
և լրացումներ կատարելու
մասին

Պ-241 -19.04.2013-ՊԻ-010/0
Հեղինակ` Դավիթ Հարությունյան

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Հայաստանի Հանրապետության
Նախագահի 2013 թվականի
փետրվարի 18-ի ընտրությունների
կազմակերպման և անցկացման,
ընտրական օրենսգրքի խախտումների,
առաջարկվող օրենսդրական
փոփոխությունների վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձանաժողովի հաղորդագրություն

249 -17.05.2013-

 

2.

«Դիլիջանի միջազգային դպրոց»
ծրագրի շրջանակներում հարկային
և մաքսային արտոնություններ
տրամադրելու մասին

Կ-276 -06.06.2013-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

ա) «Նվազագույն ամսական
աշխատավարձի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու
մասին

Կ-277 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Քաղաքացիական ծառայողների
վարձատրության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

Կ-2771 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Դատական ակտերի հարկադիր
կատարումն ապահովող ծառայության
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-2772 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

դ) «Պետական կենսաթոշակների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ և փոփոխություն
կատարելու մասին

Կ-2773 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) «Կուտակային կենսաթոշակների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-278 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Եկամտային հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ և փոփոխություն
կատարելու մասին

Կ-2781 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Եկամտային հարկի և պարտադիր
կուտակային վճարի անձնավորված
հաշվառման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
և փոփոխություններ կատարելու մասին

Կ-2782 -06.06.2013-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

Միջազգային պայմանագրերի
վավերացում.

 
 

1.

2012 թվականի մայիսի 30-ին
Աշգաբատում ստորագրված
«Անկախ պետությունների
համագործակցության մասնակից
պետությունների զինված ուժերի
միջև ինժեներական ապահովման
ոլորտում համագործակցության
մասին» համաձայնագիր

Ն-252 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2010 թվականի սեպտեմբերի 2-ին
Վիեննայում ստորագրված`
Միջազգային հակակոռուպցիոն
ակադեմիայի` որպես միջազգային
կազմակերպության, հիմնադրման
վերաբերյալ համաձայնագիր

Ն-253 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2012 թվականի օգոստոսի 7-ին
ստորագրված` Հայաստանի
Հանրապետության և Եվրոպական
ներդրումային բանկի միջև «Ջրային
ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր
համայնքների ջրային ծրագիր)
(Հայաստանի Հանրապետություն)
ֆինանսական պայմանագիրը և
դրան կից 2013 թվականի
հունվարի 10-ին ստորագրված
փոփոխություն թիվ 1
նամակ-համաձայնագիր

Ն-254 -22.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2012 թվականի նոյեմբերի 29-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Թուրքմենստանի կառավարության
միջև օդային հաղորդակցության
մասին» համաձայնագիր

Ն-255 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

5.

2012 թվականի նոյեմբերի 29-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Թուրքմենստանի կառավարության
միջև Թուրքմենստանում Հայաստանի
Հանրապետության դեսպանության և
Հայաստանի Հանրապետությունում
Թուրքմենստանի դեսպանության
տեղակայման համար հողատարածքների
փոխադարձաբար տրամադրման մասին»
համաձայնագիր

Ն-256 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

6.

2012 թվականի նոյեմբերի 29-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Թուրքմենստանի կառավարության
միջև սեյսմիկ պաշտպանության
ոլորտում համագործակցության
մասին» համաձայնագիր

Ն-257 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

7.

2012 թվականի նոյեմբերի 29-ին
Երևանում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Թուրքմենստանի կառավարության
միջև գիտատեխնիկական համագործակցության
մասին» համաձայնագիր

Ն-258 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

8.

Հայաստանի Հանրապետության
կառավարության և Արժույթի
միջազգային հիմնադրամի միջև
2012 թվականի հուլիսի 10-ին և
2012 թվականի օգոստոսի 28-ին
ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության
և Արժույթի միջազգային հիմնադրամի
միջև 202.400 միլիոն հատուկ
փոխառության իրավունքին
համարժեք գումարի չափով վարկ
տրամադրելու մասին» նամակների
փոխանակման ձևով կնքված
համաձայնագրի փոփոխություն

Ն-259 -22.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

9.

2012 թվականի մայիսի 30-ին
Աշգաբատում ստորագրված
«Անտառարդյունաբերական
համալիրի և անտառային
տնտեսության բնագավառում
համագործակցության մասին»
1998 թվականի սեպտեմբերի
11-ի համաձայնագրում
փոփոխություններ կատարելու
մասին» արձանագրություն

Ն-260 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

10.

2012 թվականի մայիսի 30-ին
Աշգաբատում ստորագրված
«Անկախ պետությունների
համագործակցության մասնակից
պետությունների էլեկտրաէներգետիկ
համակարգերի զուգահեռ աշխատանքների
ապահովման մասին» 1998 թվականի
նոյեմբերի 25-ի պայմանագրում
փոփոխություններ կատարելու
մասին» արձանագրություն
(կից հայտարարությամբ)

Ն-261 -22.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

11.

2013 թվականի փետրվարի 11-ին
կնքված` Հայաստանի Հանրապետության
և Վերակառուցման և զարգացման
միջազգային բանկի միջև «Կենսական
նշանակության ճանապարհային ցանցի
բարելավման ծրագիր» փոխառության
համաձայնագիր

Ն-266 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

12.

2013 թվականի մարտի 12-ին
Երևանում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Գերմանիայի
Դաշնային Հանրապետության
կառավարության միջև
2011 թվականի ֆինանսական
համագործակցության
մասին» համաձայնագիր

Ն-267 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

13.

2012 թվականի նոյեմբերի 20-ին
Աբու Դաբիում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Արաբական
Միացյալ Էմիրությունների
կառավարության միջև միմյանց
համապատասխան տարածքների
միջև և դրանցից դուրս օդային
հաղորդակցության մասին»
համաձայնագիր

Ն-268 -29.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

14.

2012 թվականի նոյեմբերի 7-ին
Բաղդատում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Իրաքի
Հանրապետության կառավարության
միջև ներդրումների խրախուսման
և փոխադարձ պաշտպանության
մասին» համաձայնագիր

Ն-269 -29.05.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

15.

2013 թվականի հունվարի 25-ին
ստորագրված «Հայաստանի
Հանրապետության և Ասիական
զարգացման բանկի միջև «Կանանց
ձեռներեցությանն աջակցման
հատվածի զարգացման ծրագիր
(Հատուկ գործառնություններ)»
վարկային համաձայնագիր

Ն-270 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

16.

2013 թվականի հունվարի 25-ին

ստորագրված «Հայաստանի

Հանրապետության և Ասիական

զարգացման բանկի միջև «Կանանց
ձեռներեցությանն աջակցման

հատվածի զարգացման ծրագիր

(Հատուկ գործառնություններ)»

երաշխավորման համաձայնագիր

Ն-271 -29.05.2013-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

10 հունիսի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-068-Ն