Գլխավոր տեղեկություն
Համար
N 1047-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.09/56(996) Հոդ.933
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1047-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1751-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 3-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ ստոմատոլոգիական կամ գիտական կամ ախտորոշման նպատակներով օգտագործվող երրորդ դասի գեներացնող ճառագայթման աղբյուրների (ռենտգենյան սարքերի), որոնց աշխատանքի բոլոր ռեժիմներում ռենտգենյան խողովակի արտաքին մակերեսից (բացառությամբ ճառագայթման առաջնային փնջի ուղղությունը) մեկ մետր հեռավորության վրա իոնացնող ճառագայթման կլանված դոզայի հզորությունը փոքր է կամ հավասար 0.25 mGy/h» բառերով.

2) 4-րդ կետը «աղբյուրների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ռենտգենյան խողովակի արտաքին մակերեսից (բացառությամբ ճառագայթման առաջնային փնջի ուղղությունը) մեկ մետր հեռավորության վրա իոնացնող ճառագայթման կլանված դոզայի 0.25 mGy/h հզորությունից փոքր կամ հավասար հզորությամբ ստոմատոլոգիական կամ գիտական նպատակներով օգտագործվող ռենտգենյան սարքերի» բառերով.

3) 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «, սերտիֆիկատը» բառը.

4) 7-րդ կետում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 9-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

6) 6-րդ կետի «ը» ենթակետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «կամ հրահանգը.» բառերով.

7) 11-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան