Գլխավոր տեղեկություն
Համար
N 964-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.18/51(991) Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2013 թվականի N 964-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Գրանցման հայտն ընդունելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով փաստաթղթին հատկացնում է հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համար, և դրա մասին էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:»,

բ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:».

2) որոշման N 3 հավելվածի`

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում և 6-րդ ենթակետում «10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով,

բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «պաշտոնը» բառից հետո լրացնել «պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման ամսաթիվը, չվճարվող արձակուրդի,» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի`

ա. 15-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.

«11.1) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը.»,

բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քաղվածքի ձևը, դիմումի օրինակելի ձևը և անհատական հաշվի քաղվածքն ստանալու նպատակով դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 13

Երևան