ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 489-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքում (այսուհետ` համայնք) պետության, համայնքի և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական և կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձևավորման և իրականացման, իրականացվող ծրագրերին համապատասխան` համայնքում բարենպաստ միջավայրի ձևավորման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատ-կություններից՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:
3. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավա-րության քննարկմանը ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցա-ռումների ծրագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 20-ի N 489-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան |
-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Ավանեսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ս. Թադևոսյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարար |
Ա. Հարությունյան |
-ՀՀ բնապահպանության նախարար |
Գ. Խաչատրյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Հ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ա. Ջավադյան |
-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ղուլարյան |
-ՀՀ Տավուշի մարզպետ |
Ա. Սանթրոսյան |
-Դիլիջանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
-Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
-Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Մ. Լու Փափազյան |
-«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Հակոբյան |
-«Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բարսեղյան |
-Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Օսիպյան |
-Հայաստանի բանկերի միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Թոքմաջյան |
-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Ադամյան |
-Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Ամիրխանյան |
-Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
-«Դիլիջան» միջազգային դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Բախշյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|