Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 489-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքում (այսուհետ` համայնք) պետության, համայնքի և մասնավոր կազմակերպությունների համագործակցության շրջանակներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի համակարգման ու դրանց համադրման, համայնքում իրականացվող ծրագրերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, համայնքի քաղաքաշինական և կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, համայնքում իրականացվող ծրագրերում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու տարբեր տեսակի փորձաքննությունների անցկացման, համայնքի զարգացման տեսլականի ձևավորման և իրականացման, իրականացվող ծրագրերին համապատասխան` համայնքում բարենպաստ միջավայրի ձևավորման համար ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատ-կություններից՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:

3. Հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավա-րության քննարկմանը ներկայացնել Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցա-ռումների ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 20-ի N 489-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գևորգյան

-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Ավանեսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ս. Թադևոսյան

-ՀՀ քաղաքաշինության նախարար

Ա. Հարությունյան

-ՀՀ բնապահպանության նախարար

Գ. Խաչատրյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Հ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Ջավադյան

-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ղուլարյան

-ՀՀ Տավուշի մարզպետ

Ա. Սանթրոսյան

-Դիլիջանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ա. Խաչատրյան

-Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ղազարյան

-Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ (համաձայնությամբ)

Մ. Լու Փափազյան

-«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Հակոբյան

-«Թուֆենկյան հոսփիթալիթի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բարսեղյան

-Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Օսիպյան

-Հայաստանի բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան

-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Ադամյան

-Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Ամիրխանյան

-Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ  (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան

-«Դիլիջան» միջազգային դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 Ա. Բախշյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան