ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 463-Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԼԱԼԱՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վ. Լալայանին 2013 թվականի հունիսի 26-28-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի և Վ. Լալայանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |