Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հոդ.271
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.07.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013367

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 271-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ե), ի) ենթակետերը, 27-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 7-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները հաստատելու և վարձակալության վճարները սահմանելու մասին» N 414-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում՝ «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոններում» (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) Կանոնների 10-րդ և 12-րդ կետերում «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) Կանոնների 13-րդ կետում «30 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) Կանոնների 20-րդ կետում «ուսումնասիրությունները,» բառից հետո լրացնել «20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան