Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2013-10.07.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 484-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 26-29-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վ. Ավանեսյանինը, Վ. Պողոսյանինը, Ս. Հարությունյանինը, Ս. Սահակյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Ավետիսյանինը և Ա. Գիլոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Գ. Մակարյանինը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության միջոցների հաշվին.

3) Ա. Գեղամյանինը՝ Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան 

 

 

 

Հավելված 

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 20-ի N 484-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-29-Ը ՌԻԳԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Ավանեսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)

Վ. Պողոսյան

-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ս. Հարությունյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Ս. Սահակյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Պետրոսյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Գիլոյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ս. Ավետիսյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ

Ռ. Հարությունյան

-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մակարյան

-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գեղամյան

-Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության նախագահ, «Կանթեղ» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան