ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 588-Ն
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը՝
1) «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ կնքել տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու (գնման) պայմանագրեր՝ 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի.
2) տրակտորների ձեռքբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերի իրականացման նպատակով բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ներգրավել 2.1 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ՝ 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով՝ կնքելով համապատասխան վարկային պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.100.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան ծախսերի նախահաշիվ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մշակել տրակտորների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին բաշխման չափորոշիչները, ընթացակարգերն ու վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման պայմանները՝ համագործակցելով վարկային և լիզինգային կազմակերպությունների հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 14 Երևան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ
NN |
Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը |
Արտադրող երկիրը |
Քանակը |
Միավորի մոտավոր գինը (ԱՄՆ-ի դոլար) |
Գումարը |
Տրանսպորտային ծախսերը |
1. |
Տրակտորներ 82 ձ. ուժ |
Բելառուս |
100 |
15 150 |
1 515 000 |
240 000 |
2. |
Հավաքիչ-մամլիչներ |
Բելառուս |
20 |
9 230 |
184 600 | |
3. |
Կուլտիվատորներ` կցովի և կախովի |
Բելառուս |
20 |
1 095 |
21 900 | |
4. |
Գութաններ` երեք խոփանի |
Բելառուս |
40 |
836 |
33 440 | |
5. |
Կարտոֆիլատնկիչներ |
Բելառուս |
10 |
1 888 |
18 880 | |
6. |
Կարտոֆիլաքանդիչներ |
Բելառուս |
10 |
2 998 |
29 980 | |
7. |
Խոտհնձիչներ տրակտորյան |
Բելառուս |
15 |
775 |
11 625 | |
8. |
Շարքացաններ հացահատիկային |
Բելառուս |
10 |
4 986 |
49 860 | |
Ընդամենը |
1 865 285 |
240 000 | ||||
Ընդամենը` ներառյալ տրանսպորտային ծախսերը |
2 105 285 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|