Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.12/31(971) Հոդ.573
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 567-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման հավելվածը և որոշման հավելվածի 3-րդ ու 4-րդ բաժինների վերնագրերը, ինչպես նաև որոշման 1-ին կետը և որոշման հավելվածի 17-րդ և 18-րդ կետերը «գինեգործական» բառից հետո լրացնել «և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող» բառերով.

2) որոշման նախաբանը «մասի`» բառից հետո լրացնել «և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.

3) որոշման հավելվածի 1-ին կետը «տեղեկություններն» բառից հետո լրացնել «և ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանը» բառերով.

4) որոշման հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մակնշումը պետք է պարունակի դրանց հնացման աստիճանը (տարիքը)` թվերով և (կամ) տառերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 7

Երևան