Գլխավոր տեղեկություն
Համար
N 404-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2013 թվականի N 404-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ՝ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2013 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին՝ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուսակում նշված ճամբարներում 2013 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2013 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ՝ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2013 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մանկական առողջարարական ճամբարներին աջակցել երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 1

Երևան 

 

 

 

Հավելված  

ՀՀ վարչապետի 2013 թ. 

հունիսի 1-ի N 404-Ա 

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Տերտերյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ֆ. Բերիկյան

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ս. Աֆյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Մ. Մկրտչյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կ. Շահգալդյան

-ՀՀ Կոտայքի մարզպետ

Ս. Տեր-Սիմոնյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

Ա. Վանյան

-ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

Ժ. Ասատրյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Ա. Միրզախանյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան