ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2013 թվականի N 555-Ա
«1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով և «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 1 Երևան |