ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2013 թվականի N 417-Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2013 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը գործուղել Վաշինգտոն (ԱՄՆ)` Հայկական միջազգային քաղաքականության հետազոտությունների խմբի` Հայաստանի կայուն տնտեսական աճի ձեռքբերումներին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|