Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 397-Ա

 

Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ, Ա. ՍՄԲԱՏՅԱՆԻ, Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՅՎԱԶՅԱՆԻ՝ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Լատվիայի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ե. Այվազյանի՝ 2013 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 5-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 29

Երևան