Գլխավոր տեղեկություն
Համար
N 842-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.14/45(985) Հոդ.781
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 842-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 12 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» 4637-րդ հոդվածով նախատեսված 381200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ նախահաշվային արժեքով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ձեռք բերել աշնանացան ցորենի 440 տոննա էլիտային վերարտադրության սերմացու` Կրասնոդարսկայա-99, Տանյա, Վասսա, Գռոմ սորտերի, և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու` Կրասնոդարսկայա-99, Տանյա, Վասսա, Գռոմ, Լեբեդ, Յուկա, Գրացիա և Նոտա սորտերի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սերմացուները Հայաստանի Հանրապետություն ներկրելիս` ցանքային պիտանիությունը պարզելու նպատակով ապահովել համապատասխան լաբորատոր փորձաքննության անցկացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  օգոստոսի 8

Երևան