Գլխավոր տեղեկություն
Համար
N 506-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 506-Ա

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` քաղաքացիների նկատմամբ միասնական քաղաքականություն վարելու և աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1946-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի N 1/3 բնակելի շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից` վարկառուին հատկացված վարկային գումարը ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ալավերդու քաղաքապետարանին տրամադրված պետական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուի հետ կնքել համապատասխան նվիրատվության պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան