Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.490
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2013 թվականի N 510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1593-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) 4.3.2-րդ ենթակետում «4.3.2. Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման կարգերի սահմանում» բառերը փոխարինել «4.3.2. Միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգրքերի պատրաստում և հրատարակում» բառերով, «2012-2013» թվերը` «2015-2016» թվերով, «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման ու կիրարկման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության կողմից» բառերը` «Յուրաքանչյուր տարի հրատարակվում է միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգիրք» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 4.3.3-րդ ենթակետը.

4) հանել 14-րդ հիմնախնդրի վերնագրում նշված «ՀՀ միգրացիոն իրավիճակի վերլուծման ու գնահատման» բառերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել 14.1.2, 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.7, 14.2.2, 14.2.3, 14.2.4, 14.2.5, 14.2.6 և 14.2.7-րդ ենթակետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 16-ի N 510-Ն որոշման

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂ

ԺԱՄԿԵՏ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ
ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

4.2. Միգրացիայի
բնագավառում վիճակագրական ցուցանիշների համակարգի ձևավորում` ԵՄ-ում ընդունված ցուցանիշներին համաձայն

Ձևավորված է միգրացիոն ոլորտում վիճակագրական ցուցանիշների համակարգ
Հայաստանում ներդրված ցուցանիշների համակարգը համահունչ է ԵՄ-ում ընդունված ցուցանիշներին

4.2.1. Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում և ներդրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում ներդրված է միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների գերատեսչական համակարգ

4.2.2. Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների հրապարակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2013

Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ ստացված վիճակագրական ցուցանիշները ներառված և հրապարակված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկատվական զեկույցում

4.2.3. ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում և ներդրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2014-2015

ՀՀ ոստիկանությունում ներդրված է ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ ցուցանիշների գերատեսչական համակարգ

4.2.4. ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների հրապարակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2015-2016

ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ ստացված վիճակագրական ցուցանիշները ներառված և հրապարակված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկատվական զեկույցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան