Գլխավոր տեղեկություն
Համար
N 784-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.750
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 784-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշմամբ հաստատված կարգում`

ա. կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

բ. կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.»,

գ. կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):»,

դ. կարգի 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ե. կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,

զ. կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:»,

է. կարգի 11-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,

ը. կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:»,

թ. կարգի 13-րդ կետում «վարչական իրավախախտման արձանագրության համարը» բառերը փոխարինել «վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը» բառերով,

ժ. կարգի 14-րդ կետում «տպատառերով» բառը փոխարինել «տպատառ գլխատառերով» բառերով,

ժա. կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:»,

ժբ. կարգի 17-րդ կետից հանել «(կամ)» բառը,

ժգ. կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:»,

ժդ. կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

ժե. կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից՝ ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը»,

ժզ. կարգը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):»,

ժէ. կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:»,

ժը. կարգի 23-րդ կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի» բառերով,

ժթ. կարգի 24-րդ կետում «պահանջագրում» բառը փոխարինել «պահանջագրի դարձերեսին» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:»,

ի. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

իա. կարգի 25-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,

իբ. կարգի 27-րդ կետը «տվյալներում» բառից հետո լրացնել «մեկօրյա ժամկետում» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 784-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

 

ԱԶԳԱՆՈՒՆԸ

 

 

ԱՆՈՒՆԸ

 

 

ՀԱՅՐԱՆՈՒՆԸ

 

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, ՏԱՐԵԹԻՎԸ

 

 

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

 

 

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ

 

 

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ,

 


 

ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


 

 

(քարտի դարձերեսը)
ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ


 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱ-ԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ


 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՏԵՍԱԿԸ




նախազգուշացում -1, տուգանք -2, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում -3, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում -4, տրված հատուկ իրավունքից զրկում -5, այլ վարչական տույժ - 6
 
Տուգանքի չափը (դրամ)
 

ՈՐՈՇՈՒՄ
ԸՆԴՈՒՆՈՂ
ՄԱՐՄՆԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

դատարան-1, տեղական ինքնակառավարման մարմին-2, ոստիկանության մարմին-3, պետական այլ մարմիններ-4

 


 


ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ճանապարհային ոստիկանություն - 1, անձնագրային ծառայություն - 2, հետաքննչական ծառայություն- 3, քրեական հետախուզության ծառայություն - 4, պրոֆիլակտիկայի ծառայություն կամ համայնքային ոստիկանության ծառայություն - 5, պարեկապահակետային ծառայություն -6, այլ ծառայություն -7


 



ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ,
ՏԱՐԵԹԻՎԸ

 

 

____________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

Կատարող

__________________ ____________________ __________________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

       

Պետ

__________________ __________________ __________________
 

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

 ____ ____________201 թ.»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 784-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Ազգանունը __________________________________________________________________

2. Անունը, հայրանունը __________________________________________________________

3. Ծնվել է ________________________________ 19  թ.

4. Ծննդավայրը __________________________________________________________________

5. Հասցեն _______________________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում)___________

 

Հարցում կատարող

__________________ ____________________ __________________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

______________________________________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ

__________________ __________________ __________________
 

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

____ _____________ 201  թ.

 

Կ. Տ.

(Չափսը` 145 x 205)

 

Պահանջագրի դարձերեսը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան