Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.09.2004-01.10.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.17/4(122) Հոդ.49
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.12.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003038

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 92-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի զ) և է) ենթակետերը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 16.09.04 N 109-Ն)

2. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը (հավելված N 2)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

 


 Հավելված 1
 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի N 92-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 16.09.04 N 109-Ն)

 

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի N 92-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայում (այսուհետև՝ ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառման և տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման գործառույթները:

 

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

 

Սույն կարգի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են՝

 

 

Հանձնաժողով՝

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով՝ էներգետիկայի բնագավառում կարգավորող մարմին.

 

 

 

 

 

Լիցենզիա՝

 

Հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու անձի իրավունքը և պարտականությունը.

 

 

 

 

 

Լիցենզավորված անձ՝

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձ.

 

 

 

 

  Հաշվարկային կենտրոնի
ծառայություն մատուցող
լիցենզավորված անձ
   
 

(Հաշվարկային կենտրոն)՝

 

էլեկտրաէներգետիկայի ոլորտում հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կնքված պայմանագրով և սահմանված կարգով հաշվարկային կենտրոնի ծառայություն է մատուցում ԷՄՇ-ում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց.

 

 

 

 

 

Մեծածախ 

   
 

գնորդ-վաճառող

 

էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, որին գործունեության լիցենզիայով տրված է ԷՄՇ-ում Արտադրողներից (Ներկրողներից) էլեկտրաէներգիայի մեծածախ գնման և Բաշխողին մեծածախ վաճառքի գործառույթներ իրականացնելու բացառիկ իրավունք.

 

 

 

 

 

Արտադրող՝

 

էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

 

 

 

 

Հաղորդող՝

 

էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

 

 

 

 

Բաշխող՝

 

էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

 

 

 

 

Արտահանող՝

 

Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

 

 

 

 

Ներկրող՝

 

Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

 

 

 

 

  Էլեկտրաէներգիայի
հաղորդման ցանց
   
 

(Հաղորդման ցանց)՝

 

էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրաէներգիան (հզորությունը) Արտադրողից կամ Ներկրողից հասցվում է Բաշխողին և (կամ) սպառողին և (կամ) տարանցվում երրորդ երկիր և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է Հաղորդողը.

 

 

 

 

  Էլեկտրաէներգիայի
բաշխիչ ցանց
   
 

(Բաշխիչ ցանց)՝

 

Բաշխողի կողմից կառավարվող և շահագործվող էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրաէներգիան (հզորությունը) Արտադրողից և (կամ) Հաղորդողից հասցվում է սպառողին.

 

 

 

 

  Էլեկտրաէներգիայի
առուվաճառքի
պայմանագիր
   
 

(Պայմանագիր)՝

 

Լիցենզավորված անձանց միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանները.

 

 

 

 

 

Հաշվարկային
ժամանակահատված՝

 


Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս.

 

 

 

 

 

Արտահանման կետ՝

 

Էլեկտրաէներգիայի հզորության արտահանման Պայմանագրով ամրագրված արտահանվող էլեկտրաէներգիայի հաշվառման կետ.

 

 

 

 

 

Ներկրման կետ՝

 

Մեծածախ գնորդ-վաճառողի և Ներկրողի միջև Պայմանագրով ամրագրված ներկրվող էլեկտրաէներգիայի հաշվառման կետ.

 

 

 

 

 

Հաշվառման կետ՝

 

Սահմանազատման կետում կամ դրա անհնարինության դեպքում Սահմանազատման կետից էլեկտրական կապով նվազագույն հեռավորության վրա տեղակայված հաշվառքի սարքերի համալիր, որոնք ամրագրված են Պայմանագրով և բավարարում են սույն կարգի պահանջները.

 

 

 

 

 

Սահմանազատման կետ՝

 

Լիցենզավորված անձանց էներգակայանքների հաշվեկշռային պատկանելության սահմանը ամրագրող կետ.

 

 

 

 

  Էլեկտրաէներգիայի    
 

(հզորության) հաշվառում՝

 

Հաշվառման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով կամ դրա անհնարինության դեպքում հաշվարկային եղանակով հաշվարկված առաքված, գնված, վաճառված, հաղորդված, էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության որոշում.

 

 

 

 

 

Պատրաստականություն՝

 

Արտադրողի էներգակայանքների պատրաստ վիճակը՝ պայմանագրային հզորության սահմաններում արտադրելու և առաքելու էլեկտրաէներգիա.

 

 

 

 

  Պայմանագրային    
 

հզորություն՝

 

Արտադրողի կողմից ապահովվող ակտիվ էլեկտրական հզորություն (արտադրվող և պահուստային), որը, համաձայն Պայմանագրի, պետք է պատրաստ լինի զարգացվելու հաշվարկային ժամանակահատվածի ցանկացած պահին.

 

 

 

 

  Միջհամակարգային
էլեկտրահաղորդման
   
 

գիծ՝

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը հարևան երկրի էներգահամակարգին միացնող էլեկտրահաղորդման գիծ։

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Սույն կարգի համաձայն՝ ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը, էլեկտրաէներգիայի փաստացի և տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:

2.2 Հաշվարկային կենտրոնը ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը կատարում է առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով (այսուհետև՝ հաշվառման համակարգ)։

2.3 Համաձայն Հաշվարկային կենտրոնի և Լիցենզավորված անձանց միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի, Հաշվարկային կենտրոնի կողմից հաշվառման համակարգի միջոցով տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար հաշվառված և Լիցենզավորված անձանց հետ համաձայնեցված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունները հիմք են հանդիսանում Լիցենզավորված անձանց միջև վճարման փաստաթղթերի կազմման և ներկայացման համար։

2.4 Հաշվարկային կենտրոնի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Լիցենզավորված անձանց համար հաշվառված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունները, անկախ Հաշվարկային ժամանակահատվածի տևողությունից, պետք է կազմված լինեն հաշվառման համակարգի առաջնային օղակներից 30 րոպեանոց միջակայքով ստացված տվյալների հիման վրա:

2.5 Հաշվառման համակարգի միջոցով ստացված հաշվառման տվյալների հավաքագրման առաջնային օղակը Հաշվառման կետերում տեղակայված հաշվիչներն են:

2.6 Հաշվարկային կենտրոնը, ըստ Լիցենզավորված անձի պահանջի, պարտավոր է համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Լիցենզավորված անձին վերաբերող հաշվառման բոլոր տվյալների մասին։

2.7 Հաշվարկային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Լիցենզավորված անձանց հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով, պատասխանատվություն է կրում իր ներկայացրած հաշվառման տվյալների հավաստիության համար։

2.8 ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները Հաշվարկային կենտրոնի հետ կանոնակարգվում են նրանց միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով, սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

 

3. Հաշվառման համակարգը ԵՎ դրան ներկայացվող պահանջները

 

3.1 Հաշվառման համակարգը կիրառվում է ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման իրականացման համար։ Սույն կարգի համաձայն հաշվառման համակարգի միջոցով ստացված հաշվառման տվյալներն օգտագործվում են ԷՄՇ-ում գնված, հաղորդված և (կամ) վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառման գործընթացում:

3.2 Հաշվառման համակարգը ընդգրկում է.

ա) համակարգի առաջնային տվյալների հավաքագրման և պահպանման սերվերը (այսուհետև՝ համակարգային սերվեր),

բ) տվյալների մշակման և վերահաշվարկման սերվերը (այսուհետև՝ գլխավոր սերվեր),

գ) հանգուցային սերվերները, որոնք տեղակայված են 220 կՎ լարման ենթակայաններում և արտադրող կայաններում՝ բացառությամբ փոքր ՀԷԿ-երի,

դ) տարածաշրջանային սերվերները, որոնք տեղակայված են տարածաշրջանային կենտրոններում և կայանային վարչություններում (բացառությամբ փոքր ՀԷԿ-երի),

ե) հաշվառքի սարքեր, որոնք պետք է բաղկացած լինեն Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող Վատտ ժամերի ստատիկ ABB Euro Alpha կամ նույնատիպ հաշվիչներից՝ RS485 կամ IEC11070P ինտերֆեյսով (օպտիկական պորտ), ինչպես նաև ԷՄՇ-ի կողմից սահմանված տեխնիկական ստանդարտների պահանջները բավարարող հոսանքի և լարման տրանսֆորմատորներից,

զ) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում հաշվառման տվյալների ներմուծման համար այն դեպքում, երբ բացակայում են կապուղիները և (կամ) հաշվառման տեղակայանքները սարքավորված չեն հեռահաղորդակցության սարքավորումներով,

է) Հեռահաղորդակցության սարքավորումներ, որոնք ընդգրկում են հաղորդակցման ուղիները դեպի կորպորատիվ ցանցերը, ներառյալ՝ մոդեմները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, RS232-RS422/485 ադապտերներ։

3.3 Հաշվառման համակարգը՝

ա) ապահովում է տվյալների պաշտպանվածությունը,

բ) ապահովում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա,

գ) Լիցենզավորված անձանց մուտքի իրավունք է տրամադրում տարածաշրջանային կամ հանգուցային սերվերներում գտնվող հաշվառման տվյալների բազա՝ տվյալ Լիցենզավորված անձին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար,

դ) կատարում է հաշվառման տվյալների համադրում՝ 30 րոպե պարբերականությամբ,

ե) առանձին գրանցում և հաշվառում է էլեկտրաէներգիայի (հզորության) փաստացի քանակությունները ուղիղ և հակադարձ ուղղություններով,

զ) յուրաքանչյուր Հաշվառման կետում գրանցում, իսկ Սահմանազատման կետի համար հաշվարկում է էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունը,

է) ունի հաշվառման տվյալների հեռակա փոխանցման հնարավորություն,

ը) ունի հաշվառվող տվյալների առնվազն 35 օր հիշելու հնարավորություն,

թ) ունի հոսանքի և լարման տրանսֆորմատորները հաշվիչներին միացնող կողմնակի միջամտությունից պաշտպանված էլեկտրահաղորդալարեր, և բոլոր շղթաների ու միացումների կապարակնքման հնարավորություն:

Հաշվառման սարքերը սահմանված կարգով գրանցվում են Հաշվարկային կենտրոնում։ Հաշվառման համակարգի ժամացույցները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ստանդարտ ժամանակին և պարբերաբար ճշգրտվեն Հաշվարկային կենտրոնի գլխավոր վարչարարի (Հաշվարկային կենտրոնի կողմից հաշվառման համակարգի համար նշանակված պատասխանատու անձ) կողմից։

3.4 Հաշվառման տվյալների բազան պարունակում է.

ա) գրանցումներ Հաշվառման կետերով անցած էլեկտրաէներգիայի և հզորության մասին՝ հիմնված 30 րոպեանոց միջակայքի համադրումով ստացված տվյալներից,

բ) տեղեկատվություն՝ հաշվառման տվյալների բազայում կատարված գրանցումներում եղած փոփոխությունների և դրանց պատճառների մասին,

գ) տվյալներ՝ յուրաքանչյուր հաշվառման սարքի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, հաշվիչների տեխնիկական տվյալները, գործարանային համարները և այլն):

3.5 Հաշվառման տվյալները՝

ա) գրանցվում են 30 րոպեանոց պարբերականությամբ,

բ) պահպանվում են հաշվառման տվյալների բազայում, մատչելի են 13 ամիս, այնուհետև արխիվացվում և հինգ տարի պահպանվում են Հաշվարկային կենտրոնում և Լիցենզավորված անձանց (բացառությամբ փոքր ՀԷԿ-երի) մոտ:

 

4. Հաշվառման համակարգի վարչարարական կառավարումը

 

4.1 Հաշվառման համակարգի վարչարարական կառավարումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը՝ համակարգի գլխավոր վարչարարի միջոցով:

4.2 Համակարգի գլխավոր վարչարարը Հաշվառման համակարգի վարչարարական կառավարումն իրականացնում է Լիցենզավորված անձանց վարչարարների (Լիցենզավորված անձի կողմից հաշվառման համակարգի համար նշանակված պատասխանատու անձ) միջոցով:

4.3 Համակարգի գլխավոր վարչարարը պարտավոր է.

ա) հաշվառման համակարգից օգտվելու իրավասությունը կարգավորելու նպատակով կազմել և համապատասխան ձևակերպմամբ յուրաքանչյուր Լիցենզավորված անձի վարչարարին տրամադրել հաշվառման համակարգից օգտվելու նշանաբանների սանդղակը,

բ) Լիցենզավորված անձանց վարչարարներին պարբերաբար տրամադրել հաշվառման համակարգում կիրառվող ծրագրային փաթեթներում ներառված նորագույն փոփոխությունները (էլեկտրոնային տեսքով),

գ) գլխավոր սերվերում, Հաշվարկային կենտրոնի կողմից սահմանված կարգով, մուտքագրել կատարված վերահաշվարկների վերաբերյալ տեղեկատվություն,

դ) 24 ժամվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Լիցենզավորված անձանց վարչարարներին՝ տվյալ Լիցենզավորված անձին վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և վերահաշվարկների, ինչպես նաև գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ:

4.4 Լիցենզավորված անձանց վարչարարները պարտավոր են.

ա) տարածաշրջանային սերվերում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր՝ համակարգային սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան,

բ) հետևել իրենց սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը,

գ) նախորդ կետում նշված սարքերի աշխատանքում խափանումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով կամ ֆաքսով հայտնել Հաշվարկային կենտրոնին և Լիցենզավորված անձի ղեկավարին:

4.5 Համակարգի գլխավոր վարչարարը և Լիցենզավորված անձանց վարչարարները պատասխանատվություն են կրում հաշվառման համակարգում կիրառվող նշանաբանների գաղտնիության պահպանման համար:

4.6 Լիցենզավորված անձանց վարչարարները պարտավոր են ոչ ուշ, քան 15 օրը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող հանգուցային և տարածաշրջանային սերվերներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

5. Հաշվառման տվյալների հավաքագրումը ԵՎ պարբերականությունը

 

5.1 Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը՝ հաշվառման համակարգի միջոցով: Հաշվարկային կենտրոնը պատասխանատվություն է կրում իր անգործության հետևանքով հաշվառման տվյալների սահմանված ժամանակից ուշ և (կամ) սխալ հավաքագրման համար:

5.2 Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով

ա) Հաշվարկային կենտրոնը ապահովում է.

- համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը,

- տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր:

բ) Լիցենզավորված անձինք (բացառությամբ փոքր ՀԷԿ-երի) ապահովում են.

- հաշվառման համակարգի մեջ ներառված հաշվիչներից (ներառյալ՝ փոքր ՀԷԿ-երից) տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում,

- հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

գ) Համակարգի օպերատորը Հաշվարկային կենտրոն տեղեկատվություն է ներկայացնում տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգումների, Պայմանագրային հզորությունների գերազանցման կամ թերզարգացման մասին:

5.3 Հաշվառման տվյալներն ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին՝ ժամը 24:00-ի դրությամբ ու հավաքագրվում դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

5.4 Հաշվարկային կենտրոնը Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին՝ հինգ օրացուցային օրվա ընթացքում կազմում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի փաստացի հաշվեկշիռ՝ ըստ Սահմանազատման և Հաշվառման բոլոր կետերի:

5.5 Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում Հաշվարկային կենտրոնի և Լիցենզավորված անձի միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

5.6 Հաշվարկային կենտրոնը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում է Լիցենզավորված անձանց միջև կնքման ենթակա էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ակտերը և ներկայացնում նրանց ստորագրությանը:

5.7 ԷՄՇ-ում տեխնոլոգիական անխուսափելի և փաստացի կորուստների հաշվարկման, ինչպես նաև Հաշվառման կետերում տեղակայված հաշվիչների աշխատանքը ստուգելու նպատակով Հաշվարկային կենտրոնն իրավասու է հաշվառման համակարգի մեջ ընդգրկված հաշվիչներից կազմել ցանկացած հաշվարկային խմբեր:

5.8 Լիցենզավորված անձինք իրենց վերաբերող հաշվառման տվյալների հավաստիության նկատմամբ կասկածներ ունենալու դեպքում իրավունք ունեն մուտք գործել Պայմանագրային մյուս կողմի տարածք՝ նրանց միջև Պայմանագրով ամրագրված Հաշվառման կետերից դյուրակիր համակարգիչների օգնությամբ տվյալների ընթերցման նպատակով:

 

6. Արտադրողի առաքած էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը

 

6.1 Արտադրողի առաքած էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը կատարվում է Արտադրող-Հաղորդող և (կամ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում:

6.1.1 Եթե Արտադրող-Հաղորդող և (կամ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերը կահավորված են անհրաժեշտ պայմանները բավարարող հաշվառքի սարքերով, ապա հաշվարկային կենտրոնը պարտավոր է հաշվառել.

ա) Արտադրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունը՝ Արտադրող-Հաղորդող և (կամ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով,

բ) Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը՝ Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով,

գ) Արտադրողի հաշվեկշռային պատկանելության ներքո գտնվող էլեկտրական ցանցից սնվող սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը՝ Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով:

6.1.2 Եթե Արտադրող-Հաղորդող և (կամ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերը կահավորված չեն անհրաժեշտ պայմանները բավարարող հաշվառքի սարքերով, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է հաշվառել.

ա) անմիջականորեն Արտադրողի գեներատորների սեղմակների վրա արտադրված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունը՝ գեներատորի սեղմակների վրա տեղակայված հաշվառքի սարքերով, առանց տիրիստորային գրգռման,

բ) Արտադրողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունը սեփական և տնտեսական կարիքների համար՝ սեփական կարիքների տրանսֆորմատորների և սեփական կարիքների գծերի վրա տեղակայված հաշվառքի սարքերով,

գ) Արտադրողի հաշվեկշռային պատկանելության ներքո գտնվող էլեկտրական ցանցից սնվող սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունները՝ Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով,

դ) ուժային տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունները:

6.2 Հաշվարկային կենտրոնը Արտադրողի մոտ էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը կատարում է 6.1.2 կետում բերված սխեմայով միայն այն դեպքում, եթե հաշվառման համակարգը հնարավորություն չի ընձեռում հաշվառումը կատարել 6.1.1 կետում բերված սխեմայով:

6.3 Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, 6.1.1 կետում բերված սխեմայի դեպքում, Արտադրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է 6.1.1 կետում նշված համապատասխան Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով:

6.4 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, 6.1.2 կետում բերված սխեմայի դեպքում, Արտադրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WՄԳՎ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WՄԳՎ = WԳ - WՍԿ - D WՍԿտր - D WՈՒՏ

 

որտեղ՝

WԳ - Արտադրողի գեներատորի սեղմակներից առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է, որը որոշվում է 6.1.2 կետի ա) ենթակետում նշված հաշվառքի սարքերով,

WՍԿ - Արտադրողի սեփական և տնտեսական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է, որը որոշվում է 6.1.2 կետի բ) ենթակետում նշված հաշվառքի սարքերով, և չի ներառում

Բաշխողի 35կՎ և ցածր լարման ցանցից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը,

Արտադրողի սեփական կարիքներից սնվող սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի քանակությունը,

D WՍԿտր -Արտադրողի սեփական կարիքների տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է: Այն բանաձևում ներառվում է, եթե հաշվառքի սարքերը տեղադրված են սեփական կարիքների տրանսֆորմատորների ցածր լարման կողմում: Հակառակ դեպքում D WՍԿտր մեծությունը ընդունվում է հավասար զրոյի,

D WՈՒՏ -Արտադրողի ուժային տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է:

6.5 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, 6.1.1 և 6.1.2 կետերում բերված սխեմաների դեպքում, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԱ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԱ =  WՀ  (1+ aՀ )

 100 

 

որտեղ՝

WՀ - Հաղորդողի կողմից համապատասխան Արտահանման կետերում Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է, aՀ - Արտադրողի Սահմանազատման կետից մինչև Արտահանման կետը փաստացի կորուստների մեծությունն է տոկոսներով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

aՀ (WԱ - WՀ)  100%

 WՀ

 

6.6 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, 6.1.1 կետում բերված սխեմայի դեպքում, Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲԱ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԲԱ = WԲ - WՍՊ

 

որտեղ՝

WԲ - Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է, որը որոշվում է համապատասխան Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով,

WՍՊ - Արտադրողի հաշվեկշռային պատկանելության ներքո գտնվող էլեկտրական ցանցից սնվող սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է, որը որոշվում է համապատասխան Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով,

6.7 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, 6.1.2 կետում բերված սխեմաների դեպքում, Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (W) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

W = WՍԿ + D WՈՒՏ + D WՍԿՏ

 

որտեղ՝

WՍԿ - Արտադրողի սեփական և տնտեսական կարիքների համար ծախսված գումարային էլեկտրաէներգիայի քանակությունն է, որը չի ներառում՝

Բաշխողի 35կՎ և ցածր լարման ցանցից իրեն առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը,

Արտադրողի սեփական կարիքներից սնվող սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի քանակությունը:

D WՈՒՏ - Արտադրողի ուժային տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է,

D WՍԿՏ - Արտադրողի սեփական կարիքների տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է: Այն բանաձևում ներառվում է, եթե հաշվառքի սարքերը տեղադրված են սեփական կարիքների տրանսֆորմատորների ցածր լարման կողմում: Հակառակ դեպքում D WՍԿՏ մեծությունը ընդունվում է հավասար զրոյի:

6.8 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի էլեկտրաէներգիա արտադրելու համար պատրաստ և Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից վճարման ենթակա հզորությունը որոշվում է Պայմանագրով սահմանված կարգով:

 

7. Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը

 

7.1 Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման և Արտահանման կետերում:

7.2 Հաշվարկային կենտրոնը Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունը որոշելու համար պարտավոր է հաշվառել.

ա) Արտադրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունները՝ համաձայն 6.3 և (կամ) 6.4 կետերում բերված սկզբունքների և բանաձևերի,

բ) Ներկրողի և Մեծածախ գնորդ-վաճառողի միջև սահմանված Ներկրման կետերում Ներկրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունները,

գ) Արտահանողի և Հաղորդողի միջև սահմանված Արտահանման կետերում Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակությունները:

7.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակություն է համարվում 7.2 կետի համաձայն հաշվառված էլեկտրաէներգիայի (հզորության) գումարային քանակությունը:

 

8. Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը

 

8.1 Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության հաշվառումը կատարվում է Հաղորդող-Բաշխող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում:

8.2 Հաշվարկային կենտրոնը Բաշխողի մոտ պարտավոր է հաշվառել.

ա) Արտադրող-Բաշխող և (կամ) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետերում Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը,

բ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը,

գ) Բաշխողի և Արտահանողի միջև սահմանված Արտահանման կետերում Բաշխողի կողմից Արտահանողի համար տարանցված էլեկտրաէներգիայի քանակությունները:

8.3 Եթե Հաղորդող-Բաշխող և (կամ) Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերը կահավորված են անհրաժեշտ պայմանները բավարարող հաշվառքի սարքերով, ապա տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է համապատասխան Սահմանազատման կետերում տեղակայված հաշվառքի սարքերով:

8.4 Եթե Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերը կահավորված չեն անհրաժեշտ պայմանները բավարարող հաշվառքի սարքերով, ապա տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը ընդունվում է հավասար Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից Մեծածախ գնորդ-վաճառողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությանը:

8.5 Եթե Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետերը կահավորված չեն անհրաժեշտ պայմանները բավարարող հաշվառքի սարքերով, ապա տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հետևյալ կերպ.

ա) Եթե Հաղորդողի 220 կՎ լարման ենթակայանների ավտոտրանսֆորմատորների 110 կՎ լարման մուտքերում տեղակայված հաշվառքի սարքերն են հանդիսանում Հաշվառման կետեր, ապա Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակություն է համարվում նշված հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը՝ անտեսելով 110 կՎ լարման հոսանքաձողերում առաջացող կորուստները,

բ) Եթե Բաշխողի 110կՎ ենթակայանների 6/10/35 կՎ լարման ելքերում տեղակայված հաշվառքի սարքերն են համարվում Հաշվառման կետեր, ապա Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WԲ = WՀԲ + D WՈՒՏ + D WԳԾ

 

որտեղ ՝

WՀԲ - Հաղորդողի և Բաշխողի միջև սահմանված Հաշվառման կետերում Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

D WՈՒՏ - Բաշխողի հաշվեկշռային պատկանելության ներքո գտնվող ուժային տրանսֆորմատորներում փաստացի ռեժիմներով հաշվարկված կորուստների մեծությունն է,

D WԳԾ - Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետերից մինչև Հաշվառման կետերն ընկած բարձր լարման գծերում փաստացի ռեժիմներով հաշվարկված էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների մեծությունն է:

8.6 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Բաշխողի կողմից Արտադրողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է 6.6 կամ 6.7 կետերում բերված բանաձևերով՝ կախված սխեմայից:

8.7 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Բաշխողի կողմից Արտահանողի համար տարանցված էլեկտրաէներգիայի քանակություն է համարվում համապատասխան Արտահանման կետերում հաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը:

 

9. Էլեկտրական էներգիայի ԵՎ հզորության միջհամակարգային հոսանահաղորդումների հաշվառումը

 

9.1 Միջհամակարգային հոսանահաղորդումներ են համարվում էլեկտրաէներգիայի հոսանահաղորդումները միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերով:

9.2 Հաշվարկային կենտրոնը միջհամակարգային հոսանահաղորդումների ընթացքում ստացված և (կամ) առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառում է Մեծածախ գնորդ-վաճառողի կողմից ստացված և (կամ) առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակության մեջ:

9.3 Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերում էլեկտրաէներգիայի կորուստները համամասնորեն հաշվառվում են այդ գծերի սեփականատերերի ծախսերում, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

10. էլեկտրաէներգիայի ԵՎ հզորության հաշվառման հատուկ դեպքեր

 

10.1 Հաշվարկային կենտրոնը, հաշվառման տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է կազմել Մեծածախ շուկայում գնված, հաղորդված և (կամ) վաճառված էլեկտրաէներգիայի հաշվեկշիռ՝ ըստ էլեկտրաէներգետիկական համակարգի առանձին հանգույցների և դրանց խմբերի և ստացված արդյունքը համեմատել անհաշվեկշռության թույլատրելի սահմանների հետ:

10.2 Եթե կազմված հաշվեկշիռը համակարգի օղակում ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է.

ա) Պայմանագրային կողմերի մասնակցությամբ կազմել ակտ՝ հաշվառքի խախտման և դրա պատճառների մասին,

բ) կատարել վերահաշվարկ՝ Հաշվարկային կենտրոնի կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցած մեթոդիկայի կիրառմամբ,

գ) Լիցենզավորված անձանց հետ նախապես համաձայնեցնել կատարված վերահաշվարկների արդյունքները՝ հաջորդ Հաշվարկային ժամանակահատվածում գնված, հաղորդված և (կամ) վաճառված էլեկտաէներգիայի քանակությունների մեջ դրանք հաշվի առնելու նպատակով:

10.3 Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Հաշվարկային կենտրոնի կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայի կիրառմամբ։

10.4 Անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցման դեպքում Պայմանագրային կողմերը պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հաշվեկշիռը վերականգնելու համար։

 

11. Հաղորդման ցանցում կորուստների հաշվարկումը

 

11.1 Հաշվարկային կենտրոնը մինչև հաջորդ ամսվա 25-ը, Հանձաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունները:

11.2 Հաշվարկային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսի 8-ը, պարտավոր է Մեծածախ գնորդ-վաճառողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում հաշվարկված փաստացի կորուստների նախորդ ամսվա մեծությունների մասին:

 

12. Տարաձայնությունների լուծումը

 

12.1 Հաշվարկային կենտրոնի և Լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունները լուծվում են նրանց միջև կնքված Պայմանագրով սահմանված կարգով:

 

13. Անցումային դրույթներ

 

13.1 Մինչև սույն կարգի համաձայն Պայմանագրերի վերակնքումը որպես սույն կարգի 1-ին գլխում սահմանված Հաշվառման կետեր ընդունել գործող Պայմանագրերում ամրագրված Առաքման, Հանձնման և (կամ) Հսկիչ հաշվառման կետերը: