ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 183-Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Զ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ասիական զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության փոխկառավարիչ Կ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետական ներդրումային ծրագրերի կառավարման բաժնի պետ Զ. Առուշանյանին 2013 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` Ասիական զարգացման բանկի տարեկան համաժողովին մասնակցելու համար:
2. Կ. Մինասյանի և Զ. Առուշանյանի՝ Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2-րդ կետը լրաց. 07.05.13 N 330-Ա)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.05.2013, N 330-Ա | 08.05.2013, N 183-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|