Գլխավոր տեղեկություն
Համար
N 468-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 468-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը ծրագրի շրջանակներում (support for access to justice in Armenia) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից առանձնացնել` համաձայն հավելվածի, և այն սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 2-ի N 468-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Մարմնի

անվանումը

Անվանումը

Քանակը

(հատ)

Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

ՀՀ փաստաբանների

պալատ

«SRS Femida» ձայնագրող համակարգ

1

2213700

ՀՀ նոտարական պալատ

«HP ProBook 6570b i5-3210M 15 4GB /500 PC/ Win 7 pro» ծնկադիր համակարգիչ

80

31873844,7288

ՀՀ նոտարական պալատ

«HP Laserjet Pro M1536dnf MFP Printer» տպիչ

80

12893245,248

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան