Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.15/25(965) Հոդ.441
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «Խաղատուն» բառից առաջ լրացնել «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում» բառերով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-231-Ն) կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) 1-ին կետը «Հաստատել» բառից հետո լրացնել «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում» բառերով.

4) որոշման հավելվածի`

ա. վերնագիրը «Խաղատուն» բառից առաջ լրացնել «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում» բառերով,

բ. 1-ին կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում» բառերով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «պետական հիմնարկներից» բառերը փոխարինել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջների և չափանիշների նախագիծը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2013 թ. մայիսի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան