Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.05.2013-28.05.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1010-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1016-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ոչ պարենային ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերի վրա.

2) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային ապրանքների վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1016-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ոչ պարենային արտադրանքի ներմուծման մասին տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե) համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ կրիչով` համաձայն N 1 ձևի:

3. Տեղեկատվությունը կոմիտեի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված համապատասխանության գնահատման ենթակա Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին դասվող ոչ պարենային արտադրանքի մասին` համաձայն N 2 ձևի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև հաջորդ ամսվա 15-ը սույն կարգի 2-րդ կետով տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները թույլ տված տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կամ կրիչով տրամադրվում է կոմիտեին` կոմիտեի կողմից սահմանված ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20   ԹՎԱԿԱՆԻ _____________ ____-ԻՆ Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ոչ պարենային արտադրանքի ներմուծման ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործունեության
իրականացման վայրը, հեռախոսահամարը (առկայության դեպքում)

Արտադրանքի անվանումը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
ծածկագիրը

Նախորդ տարվա արդյունքներով
կազմակերպության
շրջանառության
(ներառյալ ավելացված արժեքի հարկը) ծավալը
(մլն դրամ)

Ծագման
երկիրը

Ներմուծ-ման
ամսա-թիվը

                 
                 

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը

Արտադրանքի անվանումը

1

2

2523

Պորտլանդցեմենտ

2707, 2710 (բացի 2710 12 410-ից, 2710 12 450-ից, 2710 12 490-ից, 2710 19 420, 2710 19 460, 2710 19 480-ից, 2710 12 310-ից, 2710 12 700-ից, 2710 19 210-ից, 2710 19 820-ից, 2710 19 840-ից)

Նավթամթերք և յուղեր (բացի ավիացիայի համար նախատեսվածից)

2710 12 410

Ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)` նորմալ, ռեգուլյար

2710 12 450

Ավտոմոբիլային բենզին` պրեմիում

2710 12 490

Ավտոմոբիլային բենզին` սուպեր

2710 19 420, 2710 19 460, 2710 19 480

Դիզելային վառելիք

3101 00 000

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր

3102

Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական

3103

Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական

3104

Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական

3105

Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող

3208

Լաքեր և արծնաներկեր (արծններ)` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ոչ ջրային միջավայրում

3209

Լաքեր և ներկեր` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ջրային միջավայրում

3303 00-3306, 3307 10 000,

3307 20 000

Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ

3402 20 200, 3402 90 100

Մակերևութաակտիվ միջոցներ

3402 20 900, 3402 90 900

Լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են մակերևութաակտիվ նյութեր

3819 00 000

Նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութերից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող հիդրավլիկ արգելակի հեղուկներ

3820 00 000

Հակասառիչներ (անտիֆրիզ)՝ բացառությամբ հակասառցապատման հեղուկների

3917 21 100

Էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված

3917 22 100

Պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված

3917 23 100

Վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված

3923 10 000

Պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 21 000

Էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 29

Այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 30

Պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանք` փաթեթավորման կամ փոխադրման համար

3923 50

Պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանք

3924 10 000

Պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ

4011 10 000

Մարդատար ավտոմեքենաների, այդ թվում` բեռնաուղևորատար, ավտոմեքենա-ֆուրգոնների և սպորտային ավտոմեքենաների ռետինե նոր օդաճնշական դողեր

4011 20

Ավտոբուսների կամ բեռների փոխադրման շարժիչային տրանսպորտային միջոցների ռետինե օդաճնշական դողեր

4014 90 000

Մանկական ծծակներ

4818 10

Զուգարանի թուղթ

4818 20

Թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի անձեռոցիկներ և սրբիչներ

4818 30 000

Սփռոցներ և անձեռոցիկներ

9619 00

Կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր

9619 00

Կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր` բամբակե (քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից)

6406

Կոշիկի բաղկացուցիչ մասեր՝ ներառյալ կոշիկի վերնամասը, աստառը և միջատակը, արտաքին ներբանը

6810 91 000

Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից՝ ամրանավորված կամ չամրանավորված

6911 10 000

Ճենապակուց ամանեղեն՝ ճաշի և խոհանոցային

6912 00

Խեցեգործական ամանեղեն՝ ճաշի և խոհանոցային, բացի ճենապակուց

7007 11 100, 7007 21 200

Անվտանգ բազմաշերտ ապակիներ և թրծված ապակիներ, որոնք օգտագործվում են բոլոր մակրոկլիմայական շրջաններում շահագործվող վերգետնյա տրանսպորտային միջոցների, տրակտորների, գյուղատնտեսական և բեռնամբարձիչ մեքենաների համար

7214 99

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով

7213 91 100

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով

7217 10

Մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող

7312 10 610

Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան

7321 11, 7321 81

Վառարաններ՝ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ՝ ուտելիք պատրաստելու համար` գազային և այլ վառելիքով

8403 10

Կենտրոնական ջեռուցման կաթսաներ՝ գազային վառելիքով

8419 11 000

Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ

8423

Կշռող սարքավորումներ

8443 32 300

Ֆաքսիմիլային սարքավորումներ

8471 30 000

10 կգ-ից ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են տվյալների մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը

8471 49 000

Այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են համակարգի տեսքով

8467 (բացառությամբ 8467 11-ի, 8467 19 000-ի, 8467 81 000-ի, 8467 89 000-ի, 8467 91 000-ի, 8467 92 000-ի, 8467 99 000-ի)

Ձեռքի գործիքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով

8508 (բացառությամբ 8508 70 000-ի)

Փոշեկուլներ

8509 (բացառությամբ 8509 90 000-ի)

Էլեկտրամեխանիկական կենցաղային մեքենաներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով

8510 (բացառությամբ 8510 90 000-ի)

Էլեկտրաածելիներ, մեքենաներ` մազերը խավատելու և մազերը հեռացնելու հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով

8516 (բացառությամբ 8516 80-ի,

8516 90 000-ի)

Էլեկտրական ոչ իներցիոն կամ կուտակման ջրատաքացուցիչներ, սուզվող էլեկտրաջեռուցիչներ, գրունտի և շենքերի տաքացման էլեկտրասարքավորումներ, էլեկտրաջերմային ապարատներ` մազերի խնամքի և ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր

8517 11 000

Անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար

8517 12 000

Հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար

8517 18 000

Այլ հեռախոսային սարքավորումներ

8517 61 000

Բազային կայաններ

8517 62 000

Ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, վերափոխման և հաղորդման կամ վերականգնման մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և կոմուտացման սարքավորումներ

8517 69 310,
8517 69 390,
8517 69 900,
8517 70 900

Դյուրակիր ընդունիչներ` ազդանշանային կանչի ընդունման կամ փեյջինգային հաղորդագրության համար և այլ սարքեր

8519 50 000

Հեռախոսային ավտոպատասխանիչներ

8525 50 000, 8525 60 000

Հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև
հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում
ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ

8526 92 000

Հեռաղեկավարման ռադիոսարքավորում

8527 12 100, 8527 12 900, 8527 99 000

Անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ սարքավորումներ

8536 (բացառությամբ 8536 30-ի, 8536 49 000-ի, 8536 90-ի)

Էլեկտրական շղթաների կոմուտացիայի կամ պաշտպանության կամ էլեկտրական շղթաներում կամ շղթաներին միացնելու համար 1000 Վ-ից ոչ ավելի լարման էլեկտրական սարքավորումներ (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ, ապահովիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ, միացման տուփեր և այլն)

8539 (բացառությամբ 8539 21 300-ի, 8539 29 300-ի, 8539 32-ի, 8539 39 000-ի, 8539 41 000-ի,
8539 49 000-ի, 8539 90-ի)

Էլեկտրական շիկացման կամ գազապարպումային լամպեր՝ ներառյալ լույսի ուղղորդմամբ հերմետիկ լամպերը, ինչպես նաև աղեղային լամպեր

8544 42, 8544 49

1000 Վ-ից ոչ ավելի լարման այլ էլեկտրահաղորդիչներ

9018 31 100

Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի

9303 20 950 ծածկագրից

Ողորկափող սպորտային և որսորդական հրազեն, որսորդական ողորկափող և ակոսափող, այդ թվում` փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով համակցված հրազեն

9303 30 000 ծածկագրից

Ակոսափող սպորտային և որսորդական հրազեն

9307 00 000 ծածկագրից

Սպորտային և որսորդական սառը զենք (ընդհանուր նշանակության որսորդական դանակներ, որսորդական դաշույններ, հատուկ նշանակության, այդ թվում՝ ստորջրյա, ինչպես նաև կենցաղային կարիքների, տնային կենդանիներին մասնատելու և մորթազերծելու համար որսորդական դանակներ, գոյատևման դանակներ, զբոսաշրջային դանակներ, բայց ոչ շեղբավոր), նետողական զենք

9405 (բացառությամբ 9405 50 000-ի, 9405 60-ի, 9405 91-ի, 9405 92 000-ի, 9405 99 000-ի)

Լամպեր և լուսավորման սարքավորումներ՝ ներառյալ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ

9503

Խաղալիքներ՝ մինչև 14 տարեկան երեխաների համար

(ձևը փոփ. 25.04.13 N 438-Ն)

(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան