Գլխավոր տեղեկություն
Համար
N 1681-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1681-Ն

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1242-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող մասնաշենքի 9-12-րդ հարկերից 1884.1 քառ. մետր մակերես և 1317 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

 2. «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող մասնաշենքի 1-ին հարկի 233.4 քառ. մետր և 4-րդ ու 5-րդ հարկերի 1609.3 քառ. մետր մակերես և 66989.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

4. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

6. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

7. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հետ համատեղ` Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին.

2) սահմանված կարգով ապահովել «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների գրանցումը:

(8-րդ կետը փոփ. 25.04.13 N 445-Ն)

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևան քաղաքի Մամիկոնյանց 39ա հասցեում գտնվող շենքից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից զբաղեցված 1-ին հարկի 90.5 քառ. մետր մակերեսով և 8-րդ հարկի 230.95 քառ. մետր մակերեսով, 2716.146 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելու նպատակով:

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ սույն որոշման 8-րդ կետում նշված հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 9-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և նախագծի փորձաքննության կատարման համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել համապատասխան գումար:

(11-րդ կետը փոփ., լրաց. 14.03.13 N 266-Ն)

11.1. Սահմանել, որ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

(11.1-ին կետը լրաց. 14.03.13 N 266-Ն)

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 8-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի կազմից 337.2 քառ. մետր տարածքը (փորձարկման լաբորատորիա) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:

13. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» N 1242-Ն որոշումը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան