040.0006.07.01.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2002 թվականի N 6
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը (ձևը կցվում է):
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը դեղին եզրագծով վահանի պատկեր է, որի սև ֆոնի վրա պատկերված է Մերկուրի աստծո կանաչ գավազանը` փաթաթված, իրար նայող օձերով, որոնք խորհրդանշում են առևտուրը, առատությունը, բարձր բանականությունն ու վեճերի խաղաղ լուծումը: Գավազանի վերին մասում պատկերված է կարմիր շրջանակ, իսկ ներքևում` գավազանի աջ և ձախ կողմերում` երկու եռագույն դրոշներ: Գավազանի առջևում պատկերված է հավերժության նշանով ու թռչնի թևով ոսկեգույն առյուծ` ձեռքին ոսկեգույն բանալի: Առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին՝ մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը:
(պարբերությունը խմբ. 18.04.13 N 385-Ն)
Տարբերանշանի վերին մասում հայերեն նշված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», իսկ ներքևի մասում անգլերեն նշված է՝ «Armenian Customs Service»:
(պարբերությունը խմբ. 18.04.13 N 385-Ն)
Տարբերանշանի կարմիր, կանաչ և դեղին գույները խորհրդանշում են մաքսային հսկողության ընտրողականության 3 ուղին:
(պարբերությունը փոփ. 18.04.13 N 385-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
(նկարը խմբ. 18.04.13 N 385-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2015, N 427-Ն | 07.05.2015, N 6 | |
18.04.2013, N 385-Ն | 03.05.2013, N 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|