ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 614-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությանից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով յուրաքանչյուր ընտանիքին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի ցանկը և դրանցում դրամական օգնություն ստացող անապահով ընտանիքների թիվը` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
5. Անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանձին ցուցակներով` 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) ճշտել սույն որոշման N 1 հավելվածում ներառված գյուղական համայնքների անապահով ընտանիքների ցուցակը` հիմք ընդունելով համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորած առաջարկությունը և հաստատված ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ցուցակի պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի ցանկը ԵՎ դրանցում դրամական օգնություն ստացող անապահով ընտանիքների թվաքանակը
ՍԾՏՄ |
N N |
Համայնք |
Ընտանիք |
ԱՐՄԱՎԻՐ |
1. |
ԲԱՄԲԱԿԱՇԱՏ |
60 |
2. |
ԲԵՐՔԱՇԱՏ |
37 | |
3. |
Գ. ԱՐՄԱՎԻՐ |
60 | |
4. |
ԳԵՏԱՇԵՆ |
45 | |
5. |
ԱՐԱՔՍ |
43 | |
6. |
ԱՐԵՎԻԿ |
125 | |
7. |
ԱԼԱՇԿԵՐՏ |
41 | |
8. |
ԱՄԱՍԻԱ |
65 | |
9. |
ՋՐԱՇԵՆ |
24 | |
10. |
ՀԱՅԿԱՎԱՆ |
39 | |
11. |
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ |
199 | |
12. |
ՄՐԳԱՇԱՏ |
197 | |
13. |
ՇԵՆԱՎԱՆ |
88 | |
14. |
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ |
148 | |
15. |
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ |
42 | |
16. |
ՆՈՐ ԿԵՍԱՐՅԱ |
46 | |
17. |
ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍ |
50 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
1309 | ||
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |
1. |
ԱՐՇԱԼՈՒՅՍ |
146 |
2. |
ԱԿՆԱԼԻՃ |
50 | |
3. |
ՖԵՐԻԿ |
52 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
248 | ||
ԲԱՂՐԱՄՅԱՆ |
1. |
ՀՈՒՇԱԿԵՐՏ |
29 |
2. |
ՔԱՐԱԿԵՐՏ |
5 | |
3. |
ՇԵՆԻԿ |
15 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
49 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
1606 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||
բաժինը |
խումբը |
դասը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.00 |
0.00 |
0.00 | |||
այդ թվում` |
||||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | ||
այդ թվում` |
||||||
04 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | ||
այդ թվում` |
||||||
01 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | ||
այդ թվում` |
||||||
02.Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
այդ թվում` |
||||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
այդ թվում` |
||||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
այդ թվում` |
||||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
այդ թվում` |
||||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
այդ թվում` |
||||||
-Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից |
(80300.00) |
(80300.00) |
(80300.00) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
80300.00 |
80300.00 |
80300.00 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
80300.00 |
80300.00 |
80300.00 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
80300.00 |
80300.00 |
80300.00 | ||
այդ թվում` |
||||||
01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
80300.00 |
80300.00 |
80300.00 | |||
ՀՀ կառավարություն |
80300.00 |
80300.00 |
80300.00 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Չափորոշիչները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրի դասիչը |
Տրանսֆերտի անվանումը Նկարագրությունը | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ դրամական օգնության տրամադրում | ||||||||
Շահառուների քանակը |
Ընտանեկան նպաստ և միանվագ |
(767) |
(767) |
(767) |
X |
X |
X | |
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
(80300.0) |
(80300.0) |
(80300.0) | ||
Տրանսֆերտի վճարման |
ամիսը մեկ անգամ |
|||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1011 |
ԾՏ20 | |||||||
ՀՀ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած գյուղական համայնքների սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքին միանվագ դրամական օգնության տրամադրում | ||||||||
Դրամական օգնություն ստացողների քանակը |
ՀՀ Արմավիրի մարզի համայնքի ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված ընտանիքների թիվը |
1606 |
1606 |
1606 |
X |
X | ||
Գումարը (հազ. դրամ) |
80300.0 |
80300.0 |
80300.0 | |||||
Դրամական օգնության վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Նախատեսվում է բարելավել կարկտահարության հետևանքով տուժած գյուղական համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը: | ||||||||
Դրամական օգնություն տրամադրողի անվանումը |
||||||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|