«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 մայիսի 2013 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերից հետո լրացնել «կառուցապատող, ինչպես նաև» բառերը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |