ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1162-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցի 3.2-րդ կետը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագրով հաստատված Եվրամիության հրահանգների կիրարկումն ապահովող ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ընդունելը, հաստատելը և գործողության մեջ դնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 1-ի N 1162-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ
Ոլորտը |
Ոլորտը կանոնակարգող ԵՄ-ի իրավական ակտը |
Ոլորտը կանոնակարգող |
Պատասխանատու կատարողները և համակատարողները |
Ոլորտը կանոնակարգող |
Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխության հաստատման ժամկետը |
Ոլորտը կանոնակարգող ՀՀ իրավական ակտի փոփոխու-թյունը գործողության մեջ դնելու ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Խաղալիքների անվտանգություն |
Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2009 թվականի հունիսի 18-ի N 2009/48/ԵՀ հրահանգ` խաղալիքների անվտանգության մասին (փոխարինում է 88/378/ԵԵՀ) |
ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. դեկտեմբերի |
2013 թ. |
2014 թ. դեկտեմբեր |
2. Ցածրավոլտ սարքավորումներ |
Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի N 2006/95/ԵՀ հրահանգ` հստակ լարման սահմանափակումներով կիրառվող էլեկտրական սարքավորումների վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման (կոդիֆիկացված տարբերակ) |
ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2013 թ. հուլիսից մինչև 2014 թ. հուլիս |
2014 թ. դեկտեմբեր |
2017 թ. |
3. Ծխախոտ |
Եվրոպական խորհրդարանի և խորհրդի N2001/37/ԵՀ հրահանգ` ծխախոտի արտադրանքի, շուկայահանման և վաճառքի վերաբերյալ ԵՄ-ի անդամ պետությունների նորմատիվ, կանոնակարգային և վարչական դրույթների մոտարկման մասին |
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
2013 թ. մարտի 20-ից մինչև 2014 թ. սեպտեմբեր |
2014 թ. դեկտեմբեր |
2016 թ. դեկտեմբեր |
(հավելվածը խմբ. 04.04.13 N 247-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.04.2013, N 247-Ա | 05.04.2013, N 1162-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|