Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 11 ապրիլի 2013 թվականի N 268-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» N 9 արձանագրային որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետը`

1. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով նշված օրենքի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 11

Երևան 

 

 

 

 

Հավելված 

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 11-ի N 268-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ռ. Ալավերդյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Սարգսյան

-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Ա. Սամուելյան

-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ս. Պապյան

-ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Լ. Հունանյան

-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Մինասյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Միրումյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Պետրոսյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

Կ. Հակոբյան

-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ

Վ. Կտիկյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Զ. Առաքելյան

-Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան

-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ս. Օհանյան

-«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Հայրապետյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական

Ա. Հախումյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ

Ա. Պատրիկյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ (քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան