Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.26/33(973) Հոդ.601
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 614-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությանից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի անապահով յուրաքանչյուր ընտանիքին հատկացվում է միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի ցանկը և դրանցում դրամական օգնություն ստացող անապահով ընտանիքների թիվը` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

5. Անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանձին ցուցակներով` 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) ճշտել սույն որոշման N 1 հավելվածում ներառված գյուղական համայնքների անապահով ընտանիքների ցուցակը` հիմք ընդունելով համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորած առաջարկությունը և հաստատված ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին.

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ցուցակի պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 614-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի ցանկը ԵՎ դրանցում դրամական օգնություն ստացող անապահով ընտանիքների թվաքանակը

 

ՍԾՏՄ

N N
ը/կ

Համայնք

Ընտանիք

ԱՐՄԱՎԻՐ

1.

ԲԱՄԲԱԿԱՇԱՏ

60

2.

ԲԵՐՔԱՇԱՏ

37

3.

Գ. ԱՐՄԱՎԻՐ

60

4.

ԳԵՏԱՇԵՆ

45

5.

ԱՐԱՔՍ

43

6.

ԱՐԵՎԻԿ

125

7.

ԱԼԱՇԿԵՐՏ

41

8.

ԱՄԱՍԻԱ

65

9.

ՋՐԱՇԵՆ

24

10.

ՀԱՅԿԱՎԱՆ

39

11.

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

199

12.

ՄՐԳԱՇԱՏ

197

13.

ՇԵՆԱՎԱՆ

88

14.

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

148

15.

ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ

42

16.

ՆՈՐ ԿԵՍԱՐՅԱ

46

17.

ՆՈՐ ԱՐՏԱԳԵՐՍ

50

ԸՆԴԱՄԵՆԸ

1309

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

1.

ԱՐՇԱԼՈՒՅՍ

146

2.

ԱԿՆԱԼԻՃ

50

3.

ՖԵՐԻԿ

52

ԸՆԴԱՄԵՆԸ

248

ԲԱՂՐԱՄՅԱՆ

1.

ՀՈՒՇԱԿԵՐՏ

29

2.

ՔԱՐԱԿԵՐՏ

5

3.

ՇԵՆԻԿ

15

ԸՆԴԱՄԵՆԸ

49

ԸՆԴԱՄԵՆԸ

1606

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 614-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

0.00

     

այդ թվում`

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

   

այդ թվում`

     

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

 

այդ թվում`

     

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

այդ թվում`

     

02.Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

(80300.00)

(80300.00)

(80300.00)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(80300.00)

(80300.00)

(80300.00)

     

այդ թվում`

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

     

այդ թվում`

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(80300.00)

(80300.00)

(80300.00)

     

այդ թվում`

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

(80300.00)

(80300.00)

(80300.00)

     

այդ թվում`

     
     

-Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

(80300.00)

(80300.00)

(80300.00)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

80300.00

80300.00

80300.00

     

այդ թվում`

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

80300.00

80300.00

80300.00

     

այդ թվում`

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

80300.00

80300.00

80300.00

     

այդ թվում`

     
     

01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

80300.00

80300.00

80300.00

     

ՀՀ կառավարություն

80300.00

80300.00

80300.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 614-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրի դասիչը

Տրանսֆերտի անվանումը
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

Նկարագրությունը

1011

ԾՏ01

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ դրամական օգնության տրամադրում

Շահառուների քանակը

Ընտանեկան նպաստ և միանվագ
դրամական օգնություն ստացող
ընտանիքների թիվը

(767)

(767)

(767)

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

(80300.0)

(80300.0)

(80300.0)

Տրանսֆերտի վճարման
հաճախականությունը

     

ամիսը մեկ անգամ

     

Շահառուների ընտրության չափանիշները
Նպաստ ստանալու իրավունք տրվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

 

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Նկարագրությունը

1011

ԾՏ20

ՀՀ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած գյուղական համայնքների սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքին միանվագ դրամական օգնության տրամադրում

Դրամական օգնություն ստացողների քանակը

ՀՀ Արմավիրի մարզի համայնքի ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված ընտանիքների թիվը

1606

1606

1606

 

X

X

Գումարը (հազ. դրամ)

     

80300.0

80300.0

80300.0

Դրամական օգնության վճարման հաճախականությունը

   

միանվագ

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Նախատեսվում է բարելավել կարկտահարության հետևանքով տուժած գյուղական համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների վիճակը:

Դրամական օգնություն տրամադրողի անվանումը

           

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան