Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2013 թվականի N 360-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի 2008 թվականի «Քվոտաների տասնչորսերորդ ընդհանուր վերանայման և Գործադիր խորհրդի բարեփոխման փոփոխությունների վերաբերյալ» թիվ 66-2, ինչպես նաև 2010 թվականի «Ձայնի և մասնակցության նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ» թիվ 63-2 որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու կապակցությամբ իրավական տարակարծությունների քննարկման ու նշված հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու առնչությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 18-ի N 360-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Լ. Ամիրջանյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

   
Կ. Գասպարյան   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
 
Ն. Ճնգրյան   - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
 
Վ. Վարդանյան   - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
 
Ա. Ավագյան   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
 
Ա. Սանոյան   - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
 
Ա. Գրիգորյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի երկրորդ քարտուղար
 
Ն. Տեր-Գրիգորյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան