ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված՝ Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագիրը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-1039 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
18 մարտի 2013 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-055-Ն |