Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման N 2 հավելվածի 15-րդ կետում «31.12.2012 թ.» բառերը փոխարինել «նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 12-ամսյա ժամկետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 25

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան