Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.271
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» N 2093-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառների, կենդանաբանական այգիների) վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք կարող են երկարաձգվել առավելագույնը մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, ընդ որում, համաձայնագրերը կարող են կնքվել, եթե դրանք չեն հակասում համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտևորման նախագծի և համայնքի զարգացման ծրագրերով սահմանված պահանջներին և սահմանափակումներին, իսկ հատուկ պահպանվող այն տարածքներում կամ անտառներում, որտեղ շինարարական ծախսերի նախահաշվով իրականացված կամ իրականացվող կառուցապատման աշխատանքներում ներդրումային գումարները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերը, դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո, կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 2
Երևան