Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972) Հոդ.586
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 588-Ն

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը՝

1) «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» բաց բաժնետիրական ընկերությունների հետ կնքել տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ (այսուհետ` տրակտորներ) ձեռք բերելու (գնման) պայմանագրեր՝ 1.9 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի.

2) տրակտորների ձեռքբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերի իրականացման նպատակով բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից ներգրավել 2.1 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ՝ 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով՝ կնքելով համապատասխան վարկային պայմանագիր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կողմից բելառուսական «Բելառուսբանկ» բաց բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.100.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով, 1.34 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով համապատասխան ծախսերի նախահաշիվ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մշակել տրակտորների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին բաշխման չափորոշիչները, ընթացակարգերն ու վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման պայմանները՝ համագործակցելով վարկային և լիզինգային կազմակերպությունների հետ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 14

Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 588-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՆԵՐԸ

 

NN
ը/կ

Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը

Արտադրող երկիրը

Քանակը

Միավորի մոտավոր գինը (ԱՄՆ-ի դոլար)

Գումարը
(ԱՄՆ-ի դոլար)

Տրանսպորտային ծախսերը
(ԱՄՆ-ի դոլար)

1.

Տրակտորներ 82 ձ. ուժ

Բելառուս

100

15 150

1 515 000

240 000

2.

Հավաքիչ-մամլիչներ

Բելառուս

20

9 230

184 600

3.

Կուլտիվատորներ` կցովի և կախովի

Բելառուս

20

1 095

21 900

4.

Գութաններ` երեք խոփանի

Բելառուս

40

836

33 440

5.

Կարտոֆիլատնկիչներ

Բելառուս

10

1 888

18 880

6.

Կարտոֆիլաքանդիչներ

Բելառուս

10

2 998

29 980

7.

Խոտհնձիչներ տրակտորյան

Բելառուս

15

775

11 625

8.

Շարքացաններ հացահատիկային

Բելառուս

10

4 986

49 860

Ընդամենը

1 865 285

240 000

Ընդամենը` ներառյալ տրանսպորտային ծախսերը

2 105 285

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան