Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-059-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.250
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի և 54-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի երկրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ժամը 12.00-ին:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ 

Հ. Աբրահամյան

 

20 մարտի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-059-Ն