Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 268-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Ավանեսովի 1 հասցեում գտնվող անշարժ գույքից 2470.4 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող փայտամշակման արհեստանոցն ու հանրակացարանային մասնաշենքի աջակողմյան մասը և 2160 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող ճաշարանի և մարզադահլիճի մասնաշենքերը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱՍԱԴԱ» կրթական համալիր» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից 1128.8 քառ. մետր մակերես ունեցող փայտամշակման արհեստանոցը և 252 քառ. մետր մակերես ունեցող մարզադահլիճը «Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ու «ԱՍԱԴԱ» կրթական համալիր» հասարակական կազմակերպությանը տրամադրվում են համատեղ օգտագործման իրավունքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 26

Երևան