ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 262-Ա
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) դրույթների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1187-Ա որոշման համաձայն իրականացված վերագնահատման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցների կազմում ընդգրկված ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման աշխատանքների արդյունքները՝ ստացված 24,312,086.8 հազ. դրամ վերագնահատված արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված վերագնահատման արդյունքների` սահմանված կարգով արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |